Այլ
Զինվորները նաև տապակած կարտոֆիլ կուտեն. Shantnews am
Լրագրողներն այսօր այցելել են ՀՀ ԶՈւ իրային բազա, որտեղ թիկունքի պետը և թիկունքային ծառայության պատասխանատուները ներկայացրել են զինվորականներին տրվող սնունդն ու հագուստը: Ինչպես հաղորդում է SHANTNEWS…
Լրագրողներն այսօր այցելել են ՀՀ ԶՈւ իրային բազա, որտեղ թիկունքի պետը և թիկունքային ծառայության պատասխանատուները ներկայացրել են զինվորականներին տրվող սնունդն ու հագուստը: Ինչպես հաղորդում է SHANTNEWS. am-ի թղթակիցը՝ զինծառայողներին տրվող ներքնազգեստը թարմացված է, կոշիկների փորձարկումներ են անում:
Կոշիկների երկու տարբերակ է փորձարկվում, որոնցից մեկը՝ մեկ ամիս, մեկը՝ երեք ամիս: Նախատեսված է, որ կոշիկների փորձարկումից վեց ամիս պետք է անցնի, կոշիկն այդքան պիտի «ծառայի» զինվորին, փորձարկումն անցնելուց հետո արդեն կընտրեն: Հագուստների ու ներկայացված իրերի մեծ մասը Հայաստանում է արտադրվում:
Զինծառայողներին նաև մեղր են տալիս փաթեթներով, այդքան է օրական չափաբաժինը, մնացածի դեպքում թարմացվել է որակը: Զինվորներին տրվող սննդի տեսականու զգալի մասը ևս Հայաստանում է արտադրվում, բացի խտացրած կաթից:
Ի դեպ, պատասխանատուներն ընդառաջ են գնացել զինծառայողների, հատկապես ժամկետայինների ակնկալիքներին, տապակած կարտոֆիլ են մտցրել սննդակարգում, քանի որ նոր սերունդն ապուրներ չի սիրում:
Նմանատիպ հոդվածներ
Ուշագրավ մանրամասներ դատավոր Հովհաննես Ղազարյանի հայտարարագրից. 2015 ստացել է 170 հազար դոլարի նվիրատվություն
Հերթական դատավորի մասին ուշագրավ տվյալներ է հրապարակել «Ուրիշի փողերն ու մեր փողերը» ՖԲ էջը: Շիրակի մարզի ընդհանուր իրավ...
Բացահայտել են «ՊՆ» մակնշմամբ օճառների վաճառքով զբաղվող անձի ինքնությունը. ՊՆ
Ռազմական ոստիկանությունը պարզել է Գյումրիում «ՊՆ» մակնշմամբ օճառների վաճառքով զբաղվող անձի ինքնությունը: ՊՆ-ից հայտնում...
Ինչպես են ՊՆ գրությամբ օճառները հայտնվել շուկայում
Ֆեյսբուքյան օգտատեր Անահիտ Սիմոնյանը իր էջում գրել է. «Այսօր Գյումրու շուկայից օճառ պետք է գնեի, սիրտս կասկած ընկավ, չգն...
Եղանակը այսօր և առաջիկա օրերին
Հանրապետության տարածքում` մայիսի 24-26-ը շրջանների զգալի մասում, 27-29-ի կեսօրից հետո Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում...