Քաղաքականություն
Հայերին դավաճան են ներկայացնում. Գարո Փայլանը` թուրքական հայտնի սերիալի մասին
Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր Կարո Փայլանը խորհրդարանում քննարկումների ժամանակ անդրադարձել է Թուրքիայի պետական հեռուստատեսությամբ` TRT-ով հեռարձակվող` օսմանյան արյունարբու սուլթան Աբդուլ…
Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր Կարո Փայլանը խորհրդարանում քննարկումների ժամանակ անդրադարձել է Թուրքիայի պետական հեռուստատեսությամբ` TRT-ով հեռարձակվող` օսմանյան արյունարբու սուլթան Աբդուլ Համիդ 2-րդի կյանքի մասին պատմող` «Ոստան. Աբդուլ Համիդ» սերիալում ազգային փոքրամասնությունների` մասնավորապես հայերի վերաբերյալ վիրավորական և ատելություն սերմանող դրվագներին:
«Աբդուլ Համիդի մայրը հայ է, ի դեպ: Անունն էլ Վերջին էր: Սերիալում չկա դա: Ամբողջ բյուրոկրատիան, փաշաները հայեր, հույներ էին: Դրա մասին էլ ոչ մի օրինակ չկա: Բայց մի հայ կա, դավաճան: Շատ անակնկալ բան եմ ասելու: Անունը գիտե՞ք այդ հայի: Գարո: Այսինքն` հատուկ են ընտրել: Ինչքան տրամաբանական է»,- Փայլանի խոսքերն է մեջբերում t24.com.tr կայքը:
Նմանատիպ հոդվածներ
Սա մահափորձ է. Վարդան Ղուկասյանը՝ «Արթիկ» ՔԿՀ–ում եղբորորդու հետ կատարված դեպքի մասին. News am
ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանը պնդում է, որ մայիսի 19–ի գիշերը պատվերով մահափորձ է իրականացվել «Արթիկ» ՔԿՀ–ում պատիժ կր...
«Ժամանակ». Հավաքի ժամանակ երդվել են տապալել Փաշինյանի իշխանությունը
«Ժամանակ» թերթը գրում է. «Մի քանի օր առաջ հայաստանյան հայտնի գործարարներից մեկի առանձնատանն են հավաքվել ղարաբաղյան գեներ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացառիկ հարցազրույցը РБК-ին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական РБК լրատվամիջոցին բացառիկ հարցազրույց է տվել: Հարցազրույցում...
Ձեր ցուցմունքի հիման վրա՞ են Սանասարյանին մեղադրանք առաջադրել․ հարց Թորոսյանին
«Առողջապահության փոխնախարարին ես ընտրել էի` պրոֆեսիոնալիզմը հաշվի առնելով և առաջարկել վարչապետին: Ինչպես գիտեք, նա վաղու...