Քաղաքականություն
Զարմացնում է ոստիկանապետի հայտարարությունը, թե դատարանների մուտքերը փակելու ակցիան ինքնաբուխ էր. Զոհրաբյան
Ինձ զարմացնում է ոստիկանապետի հայտարարությունը, թե դատարանների մուտքերն ու ելքերը արգելափակելու ակցիան ինքնաբուխ էր, որովհետև դրանից 1 օր առաջ վարչապետը կոչ էր արել առավոտյան 8:30 սկսել…
Ինձ զարմացնում է ոստիկանապետի հայտարարությունը, թե դատարանների մուտքերն ու ելքերը արգելափակելու ակցիան ինքնաբուխ էր, որովհետև դրանից 1 օր առաջ վարչապետը կոչ էր արել առավոտյան 8:30 սկսել գործողությունները: Այս մասին Tert .am-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Եթե սա ինքնաբուխ է, ուրեմն կոչով արված ակցիան ինքնաբուխ ակցիա է և պետք է «Երթերի մասին օրենքում» համապատասխան փոփոխություն արվի, որ եթե նախապես հայտարարվում է ակցիայի ժամի մասին, տեղի մասին, այն, ըստ ճաշակի, ըստ քաղաքական նպատակահարմարության կարելի է համարել ինքնաբուխ»,- նշեց Ն. Զոհրաբյանը:
Հիշեցնենք, որ այսօր կառավարության նիստից հետո ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանն ասել է, որ թե դատարանների մուտքերն ու ելքերն արգելափակելու ակցիան ինքնաբուխ էր, իսկ ոստիկանությունն իր գործողություններում կաշկանդված չի եղել: «Կարծում եմ՝ ինքնաբուխ ակցիա, հավաք էր»,- ասել էր նա:
Նմանատիպ հոդվածներ
Սա մահափորձ է. Վարդան Ղուկասյանը՝ «Արթիկ» ՔԿՀ–ում եղբորորդու հետ կատարված դեպքի մասին. News am
ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանը պնդում է, որ մայիսի 19–ի գիշերը պատվերով մահափորձ է իրականացվել «Արթիկ» ՔԿՀ–ում պատիժ կր...
«Ժամանակ». Հավաքի ժամանակ երդվել են տապալել Փաշինյանի իշխանությունը
«Ժամանակ» թերթը գրում է. «Մի քանի օր առաջ հայաստանյան հայտնի գործարարներից մեկի առանձնատանն են հավաքվել ղարաբաղյան գեներ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացառիկ հարցազրույցը РБК-ին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական РБК լրատվամիջոցին բացառիկ հարցազրույց է տվել: Հարցազրույցում...
Ձեր ցուցմունքի հիման վրա՞ են Սանասարյանին մեղադրանք առաջադրել․ հարց Թորոսյանին
«Առողջապահության փոխնախարարին ես ընտրել էի` պրոֆեսիոնալիզմը հաշվի առնելով և առաջարկել վարչապետին: Ինչպես գիտեք, նա վաղու...