Քաղաքականություն
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սիս գյուղի երեխեքն ասում են «Նիկոլն եկավ, խոստացավ, «գլխառադ» արեց ու գնաց, այդ ճանապարհն ինչի՞ չենք սարքում. Նիկոլ Փաշինյան
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության անդամների ուշադրությունը հրավիրեց Սիս գյուղի ճանապարհի վերաբերյալ երեխաների բողոքին, որի տեսանյութը լայն տարածում էր գտել: «Սիս…
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության անդամների ուշադրությունը հրավիրեց Սիս գյուղի ճանապարհի վերաբերյալ երեխաների բողոքին, որի տեսանյութը լայն տարածում էր գտել:
«Սիս գյուղի երեխեքը հարցազրույց են տալիս, ասում են՝ «Նիկոլն եկավ, խոստացավ, «գլխառադ» արեց ու գնաց»: Այդ ճանապարհն ի՞նչ եղավ, ինչի՞ չենք սարքում, երեխեքը բողոքում են, սենց չեղավ»,-ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը պատասխանեց, որ երեխաների բարձրացրած հարցը հաշվի առնելով՝ իրենք ասֆալտը կանեն. «Նախագիծն արդեն ուղարկել ենք, ուղղակի կարող է կարիք լինել մեկ անձից գնելու միջոցով անել, որպեսզի արագանա պրոցեսը» ։
Հարցին արձագանքեց նաև փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ սրանից հետո ՀՀ բոլոր երեխաները կիմանան՝ խնդիրը բարձրաձայնելու ճիշտ ձևը որն է: Վարչապետն, իր հերթին, կատակեց. «Համաձայն եմ պարոն Ավինյանի հետ, բայց գուցե շատ պետք չի երեխեքի ճնշումներին ենթարկվել ու նորմալ ընթացակարգերով անել»:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արցախում պատերազմը չի ավարտվել, այդ պատճառով էլ իմ որդին ծառայում է Արցախում. Աննա Հակոբյան
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Ալմաթիում տեղի ունեցած Եվրասիական մեդիա ֆորումի ժամանակ պատասխանել է արցախյան հակամարտ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գագիկ, հեռացի'ր. Բողոքի ակցիա` ԲԴԽ-ի դիմաց, պահանջըում են Գագիկ Հարությունյանի հրաժարականը
Բարձրագույն դատական խորհրդի դիմաց մի խումբ քաղաքացիներ իրականացնում են բողոքի ակցիա՝ պահանջելով ԲԴԽ նախագահ Գագիկ Հարութ...
ՈՒՂԻՂ. ԱԺ-ում լսումներ՝ անցումային արդարադատության թեմայով
Հայաստանի Ազգային ժողովի նիստերի դահլիճում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նախաձեռնությամբ ընթանում են խորհրդարանական լսումն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խափանումներ՝ Մոսկվայի մետրոյում․ ավելի քան 1000 մարդ 2 ժամ մնացել է գետնի տակ
Նախօրեին ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի մետրոյում, Շելեպիխա և Խորոշևսկայա կայանների միջև, խափանումներ են եղել, ինչի հետևանքով 10...