Քաղաքականություն
Քոչարյանի գործով ՍԴ ուղարկված դիմումը նախնական ուսումնասիրության փուլում է
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դիմումը, որն ուղարկել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, Սահմանադրական դատարանը ստացել է մայիսի 20-ին, օրվա երկրորդ կեսին։ Այս…
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դիմումը, որն ուղարկել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, Սահմանադրական դատարանը ստացել է մայիսի 20-ին, օրվա երկրորդ կեսին։ Այս մասին նշված է Սահմանադրական դատարանի Facebook սոցիալական կայքի պաշտոնական էջում։
«Դիմումը գտնվում է նախնական ուսումնասիրության փուլում։ Դիմումի նախնական ուսումնասիրությունն իրականացվում է Սահմանադրական դատարանի աշխատակարգով սահմանված կարգով և ժամկետներում»,– նշված է ՍԴ–ի հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ մայիսի 20–ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի վերաբերյալ գործի վարույթը դատարանի որոշմամբ կասեցվել է և ուղարկվել Սահմանադրական դատարան:
Նմանատիպ հոդվածներ
Սա մահափորձ է. Վարդան Ղուկասյանը՝ «Արթիկ» ՔԿՀ–ում եղբորորդու հետ կատարված դեպքի մասին. News am
ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանը պնդում է, որ մայիսի 19–ի գիշերը պատվերով մահափորձ է իրականացվել «Արթիկ» ՔԿՀ–ում պատիժ կր...
«Ժամանակ». Հավաքի ժամանակ երդվել են տապալել Փաշինյանի իշխանությունը
«Ժամանակ» թերթը գրում է. «Մի քանի օր առաջ հայաստանյան հայտնի գործարարներից մեկի առանձնատանն են հավաքվել ղարաբաղյան գեներ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացառիկ հարցազրույցը РБК-ին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական РБК լրատվամիջոցին բացառիկ հարցազրույց է տվել: Հարցազրույցում...
Ձեր ցուցմունքի հիման վրա՞ են Սանասարյանին մեղադրանք առաջադրել․ հարց Թորոսյանին
«Առողջապահության փոխնախարարին ես ընտրել էի` պրոֆեսիոնալիզմը հաշվի առնելով և առաջարկել վարչապետին: Ինչպես գիտեք, նա վաղու...