Քաղաքականություն
Հայաստանի երկու համայնքներում արտահերթ ընտրություններ կլինեն
Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց երկու ընտրությունների անցկացման մասին։ Նախ Շիրակի մարզի Գետափ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն անցկացնել սեպտեմբերի 29-ին: Գետափ համայնքի ղեկավա�…
Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց երկու ընտրությունների անցկացման մասին։
Նախ Շիրակի մարզի Գետափ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն անցկացնել սեպտեմբերի 29-ին: Գետափ համայնքի ղեկավար Գոռ Ստեփանյանը այդ պաշտոնում ընտրվել էր 2016 թվականի հոկտեմբերի 2-ին, սակայն այս տարվա ապրիլի 19-ին հրաժարականի դիմում է ներկայացրել:
Մեկ այլ որոշմամբ էլ, սեպտեմբերի 29-ին տեղի կունենա նաեւ Գեղարքունիքի մարզի Վանևան համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն: Վանևան համայնքի ղեկավար Նորայր Հարությունյանը այդ պաշտոնում ընտրվել էր 2018 թվականի հունիսի 10-ին:
Նմանատիպ հոդվածներ
Սա մահափորձ է. Վարդան Ղուկասյանը՝ «Արթիկ» ՔԿՀ–ում եղբորորդու հետ կատարված դեպքի մասին. News am
ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանը պնդում է, որ մայիսի 19–ի գիշերը պատվերով մահափորձ է իրականացվել «Արթիկ» ՔԿՀ–ում պատիժ կր...
«Ժամանակ». Հավաքի ժամանակ երդվել են տապալել Փաշինյանի իշխանությունը
«Ժամանակ» թերթը գրում է. «Մի քանի օր առաջ հայաստանյան հայտնի գործարարներից մեկի առանձնատանն են հավաքվել ղարաբաղյան գեներ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացառիկ հարցազրույցը РБК-ին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական РБК լրատվամիջոցին բացառիկ հարցազրույց է տվել: Հարցազրույցում...
Ձեր ցուցմունքի հիման վրա՞ են Սանասարյանին մեղադրանք առաջադրել․ հարց Թորոսյանին
«Առողջապահության փոխնախարարին ես ընտրել էի` պրոֆեսիոնալիզմը հաշվի առնելով և առաջարկել վարչապետին: Ինչպես գիտեք, նա վաղու...