Քաղաքականություն
ՌԴ-ն միացել է Բաքու-Թբիլիսի-Կարս նախագծին առանց Վրաստանի համաձայնության
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մայիսի 6-ին Ադրբեջանի, Ռուսաստանի և Թուրքիայի երկաթուղային ընկերությունների ղեկավարները ստորագրել են երկաթուղային տրանսպորտի զարգացման ոլորտում համագործակցության եռակողմ…
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մայիսի 6-ին Ադրբեջանի, Ռուսաստանի և Թուրքիայի երկաթուղային ընկերությունների ղեկավարները ստորագրել են երկաթուղային տրանսպորտի զարգացման ոլորտում համագործակցության եռակողմ հուշագիր: Փաստորեն, ինչպես գրում է «Սպուտնիկ»-ի ադրբեջանական ծառայությունը, առանց Վրաստանի համաձայնության` Ռուսաստանը ներառվել է Բաքու-Թբիլիսի-Կարս եռակողմ համաձայնագրում: Կայքն անդրադարձել է Ադրբեջանի, Ռուսաստանի եւ Թուրքիայի միջև երկաթուղային համագործակցության համագործակցության ընդլայնման հարցին:
ՌԴ-ի, Ադրբեջանի ու Թուրքիայի միջև երկաթուղային տրանսպորտի զարգացման ուղղությունը նախանշվել էր ավելի վաղ: «Ռուսաստանի երկաթուղիներ» ընկերությունը նախկինում էլ հետաքրքրություն էր ցուցաբերել այդ ուղղությամբ: Դեռևս 2016 թ. «Ադրբեջանի երկաթուղիներն» ու «Ռուսագրոտրանսը» ստեղծել էին «Ազրուստրանս» համատեղ ձեռնարկությունը, որի նպատակն էր բարձրացնել բեռնափոխադրումների ծավալները և ստեղծել առավել ինտենսիվ երթևեկություն Ռուսաստանի և Ադրբեջանի միջև:
Նմանատիպ հոդվածներ
Սա մահափորձ է. Վարդան Ղուկասյանը՝ «Արթիկ» ՔԿՀ–ում եղբորորդու հետ կատարված դեպքի մասին. News am
ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանը պնդում է, որ մայիսի 19–ի գիշերը պատվերով մահափորձ է իրականացվել «Արթիկ» ՔԿՀ–ում պատիժ կր...
«Ժամանակ». Հավաքի ժամանակ երդվել են տապալել Փաշինյանի իշխանությունը
«Ժամանակ» թերթը գրում է. «Մի քանի օր առաջ հայաստանյան հայտնի գործարարներից մեկի առանձնատանն են հավաքվել ղարաբաղյան գեներ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացառիկ հարցազրույցը РБК-ին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական РБК լրատվամիջոցին բացառիկ հարցազրույց է տվել: Հարցազրույցում...
Ձեր ցուցմունքի հիման վրա՞ են Սանասարյանին մեղադրանք առաջադրել․ հարց Թորոսյանին
«Առողջապահության փոխնախարարին ես ընտրել էի` պրոֆեսիոնալիզմը հաշվի առնելով և առաջարկել վարչապետին: Ինչպես գիտեք, նա վաղու...