Քաղաքականություն
Վրաստանի նախագահը Սաակաշվիլիին մեղադրել է հակապետական գործողությունների իրականացման համար
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, մեկնաբանելով Վրաստանի նախկին ղեկավար Միխաիլ Սաակաշվիլիի՝ իր աջակիցներին ուղղված կոչը, այն «հակասահմանադրական և հակապետական» է որակել, գրում է eadaily. com-ը…
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, մեկնաբանելով Վրաստանի նախկին ղեկավար Միխաիլ Սաակաշվիլիի՝ իր աջակիցներին ուղղված կոչը, այն «հակասահմանադրական և հակապետական» է որակել, գրում է eadaily. com-ը:
Զուրաբիշվիլին իր պաշտոնական ֆեյսբուքյան էջում գրել է, որ նախկին նախագահի «բացահայտ հակասահմանադրական և հակապետական հայտարարություններն անհանգստացումն են իրեն»:
Նախագահի կարծիքով՝ անկարգություններ անելու վերաբերյալ «Սաակաշվիլիի կոչը ոչ միայն հանցագործություն է, այլ՝ պետությանը հասցված վիրավորանք»:
Ավելի վաղ Սաակաշվիլին ֆեյսբուքյան տեսաուղերձի միջոցով կոչ էր արել իր կողմնակիցներին գրոհել ՏԻՄ ընտրություններն ու գործող իշխանություններին:
«Մենք պետք է գրոհենք, գրոհենք և միայն գրոհենք: Ամեն անգամ մեզ զրկում են ընտրություններից, կեղծում են դրանք: Իվանիշվիլին ամեն անգամ տարբեր հնարքների է դիմում»,-ասել էր Սաակաշվիլին:
Հիշեցնենք, որ Զուգդիդում քաղաքապետի ընտրություններում առաջադրվել է Սաակաշվիլիի կինը՝ Սանդրա Ռուլովսը:
Նմանատիպ հոդվածներ
Սա մահափորձ է. Վարդան Ղուկասյանը՝ «Արթիկ» ՔԿՀ–ում եղբորորդու հետ կատարված դեպքի մասին. News am
ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանը պնդում է, որ մայիսի 19–ի գիշերը պատվերով մահափորձ է իրականացվել «Արթիկ» ՔԿՀ–ում պատիժ կր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացառիկ հարցազրույցը РБК-ին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական РБК լրատվամիջոցին բացառիկ հարցազրույց է տվել: Հարցազրույցում...
Ձեր ցուցմունքի հիման վրա՞ են Սանասարյանին մեղադրանք առաջադրել․ հարց Թորոսյանին
«Առողջապահության փոխնախարարին ես ընտրել էի` պրոֆեսիոնալիզմը հաշվի առնելով և առաջարկել վարչապետին: Ինչպես գիտեք, նա վաղու...
Արտակարգ իրավիճակ Երևանում. Ռուբինյանց փողոցի բնակիչները փակել են ճանապարհը
Արդեն կես ժամից ավելի է՝ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց փողոցում երթևեկությունը կաթվածահար է եղ...