Քաղաքականություն
Ռուբինյանը՝ Արցախի նախագահների՝ Քոչարյանի գործով դատարան գալու մասին
ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով հարցին՝ ինչպե՞ս է գնահատում Արցախի նախկին ու ներկա նախագահների՝ ՀՀ երկրորդ նախագահ…
ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով հարցին՝ ինչպե՞ս է գնահատում Արցախի նախկին ու ներկա նախագահների՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատին ներկայանալու քայլը, ասաց, որ դա գնահատում է որպես փաստ:
«Դա գնահատում եմ որպես փաստ, և չեմ կարծում, որ որևիցե բան կարող է վնասել Արցախի և Հայաստանի ժողովրդի եղբայրությանը», - ասաց Ռուբինյանը:
Ռուբինյանն արձագանքեց վարչապետի հայտարարությանը՝ Արցախը հակահեղափոխության կենտրոն դարձնելու մասին:
«Վարչապետն ասել է հետևյալը, որ եթե ինչ-որ ուժեր փորձեն Արցախը վերածել հակահեղափոխության կենտրոնի, Արցախի ժողովուրդն այն կվերածի հեղափոխության կենտրոնի, և այդ պնդման հետ ես համաձայն եմ: Գաղտնիք չէ, որ պարբերաբար մամուլում գրում են ինչ-որ լարվածության մասին: Վարչապետը հենց այս համատեքստում է ասել` հաշվի առնելով այդ խոսակցությունները, անդրադարձել է այդ թվացյալ վտանգին, և, ըստ էության, ասել, որ այդպիսի վտանգ չկա և չի կարող լինեl այն պարզ պատճառով, որ Արցախի ժողովուրդը հայ ժողովրդի մի մասն է»,- նշեց Ռուբինյանը:
Երեկ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավարության օրը Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանը և նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը Երևանի ընդհանուր իրավասության դատարանում պնդել էին իրենց երաշխավորությունը՝ Քոչարյանի ազատ արձակման դիմաց:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացառիկ հարցազրույցը РБК-ին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական РБК լրատվամիջոցին բացառիկ հարցազրույց է տվել: Հարցազրույցում...
Սա մահափորձ է. Վարդան Ղուկասյանը՝ «Արթիկ» ՔԿՀ–ում եղբորորդու հետ կատարված դեպքի մասին. News am
ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանը պնդում է, որ մայիսի 19–ի գիշերը պատվերով մահափորձ է իրականացվել «Արթիկ» ՔԿՀ–ում պատիժ կր...
Ձեր ցուցմունքի հիման վրա՞ են Սանասարյանին մեղադրանք առաջադրել․ հարց Թորոսյանին
«Առողջապահության փոխնախարարին ես ընտրել էի` պրոֆեսիոնալիզմը հաշվի առնելով և առաջարկել վարչապետին: Ինչպես գիտեք, նա վաղու...
Արտակարգ իրավիճակ Երևանում. Ռուբինյանց փողոցի բնակիչները փակել են ճանապարհը
Արդեն կես ժամից ավելի է՝ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց փողոցում երթևեկությունը կաթվածահար է եղ...