Քաղաքականություն
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցում Հայաստանը չի փոխել իր դիրքորոշումը․ Ռուբինյան
Ինչպես հայտնել ենք, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի նշանակման հարցը կորոշվի մայիսի 22-ին ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստում: Անդրադառանալով…
Ինչպես հայտնել ենք, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի նշանակման հարցը կորոշվի մայիսի 22-ին ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստում: Անդրադառանալով խնդրին՝ ՀՀ Ազգային Ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն ասաց հետևյալը.
«Հայկական կողմի դիրքորոշումը հայտնի է ու ոչինչ չի փոխվում: Հակական կողմն ունեցել է մի քանի սկզբունքների հետ կապված դիրքորոշում ու դրանցից գլխավորն այն է եղել, որ ըստ էության, կա իրավիճակ, երբ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը դադարել է լինել այդ պաշտոնում ու կարգավորված չէ, թե դրանից հետո ի՞նչ է լինելու՝ հաշվի առնելով , որ կա ռոտացիոն սկզբունք: Ու մենք մեր դիրքորոշումն հայտնել ենք, որ գործ ունենք չկարգավորվածության հետ՝ անհրաժետ է կարգավորել և դա անել աշխատանքային կարգով: Մեր դիրքորոշումը եղել է նաև այն, որ ըստ ռոտացիայի կա ժամանակահատված ու այդ ժամանակահատվածը պատկանում է Հայաստանին: Այս երկու սկզբունքների շուրջ են ընթացել և շարունակում են ընթանալ քննարկումները. Հայաստանը չի փոխել իր դիրքորոշումը»:
Հարցին, դա նշանակում է, որ մայիսի 22-ին Հայաստանը կրկին պնդելու է, որ իր թեկնածուն պետք է ստանձնի այդ պաշտոնը, Ռուբինյանը հորդորեց այդ հարցն ուղղել ԱԳՆ-ին:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացառիկ հարցազրույցը РБК-ին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական РБК լրատվամիջոցին բացառիկ հարցազրույց է տվել: Հարցազրույցում...
Սա մահափորձ է. Վարդան Ղուկասյանը՝ «Արթիկ» ՔԿՀ–ում եղբորորդու հետ կատարված դեպքի մասին. News am
ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանը պնդում է, որ մայիսի 19–ի գիշերը պատվերով մահափորձ է իրականացվել «Արթիկ» ՔԿՀ–ում պատիժ կր...
Ձեր ցուցմունքի հիման վրա՞ են Սանասարյանին մեղադրանք առաջադրել․ հարց Թորոսյանին
«Առողջապահության փոխնախարարին ես ընտրել էի` պրոֆեսիոնալիզմը հաշվի առնելով և առաջարկել վարչապետին: Ինչպես գիտեք, նա վաղու...
Արտակարգ իրավիճակ Երևանում. Ռուբինյանց փողոցի բնակիչները փակել են ճանապարհը
Արդեն կես ժամից ավելի է՝ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց փողոցում երթևեկությունը կաթվածահար է եղ...