Քաղաքականություն
Իշխանությունը նահանջի քայլեր է անում. Հրապարակ
«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ լիբանանյան կազմակերպությունը կտա իր եզրակացությունը՝ Ամուլսարի հանքի հետ կապված, մենք տեղեկացանք, որ իշխանությունն արդեն նահանջի քայլեր է անում։ «Լիդիան Արմենիան»…
«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ լիբանանյան կազմակերպությունը կտա իր եզրակացությունը՝ Ամուլսարի հանքի հետ կապված, մենք տեղեկացանք, որ իշխանությունն արդեն նահանջի քայլեր է անում։
«Լիդիան Արմենիան», հանքի շահագործման խոչընդոտները վերացնելու համար, 2 պահանջ էր ներկայացրել դատարանին․ մեկը՝ պարտավորեցնել ոստիկանությանը՝ վերացնել ներխուժումն իր տարածք, որ կարողանան աշխատել, քանի որ ոստիկանությունը չէր արձագանքել իր դիմումներին։ Այս պահանջը դատարանը բավարարել է, եւ ոստիկանությունը, որն իրավունք ուներ բողոքարկել այս որոշումը, վերաքննիչ բողոք չի ներկայացրել, եւ որոշումն ուժի մեջ է մտել։
Երկրորդ որոշումը վերաբերում է դատախազությանը, որը մերժել էր քրեական գործ հարուցել հանքի աշխատանքները խոչընդոտողների նկատմամբ։ «Լիդիանը» դիմել էր դատարան, խնդրելով պարտավորեցնել դատախազությանը՝ քրգործ հարուցել․ առաջին ատյանը մերժել էր պահանջը, իսկ վերաքննիչը բավարարել էր։ Թվում է, թե դատախազությունը պետք է բողոքարկեր այս որոշումը, բայց 15-օրյա ժամկետն անցել է, եւ չեն բողոքարկել։
Սա խոսում է այն մասին, որ իշխանությանը զգոնացրել է «Լիդիանի»՝ միջազգային արբիտրաժ դիմելու հայտարարությունը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացառիկ հարցազրույցը РБК-ին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական РБК լրատվամիջոցին բացառիկ հարցազրույց է տվել: Հարցազրույցում...
Ձեր ցուցմունքի հիման վրա՞ են Սանասարյանին մեղադրանք առաջադրել․ հարց Թորոսյանին
«Առողջապահության փոխնախարարին ես ընտրել էի` պրոֆեսիոնալիզմը հաշվի առնելով և առաջարկել վարչապետին: Ինչպես գիտեք, նա վաղու...
Արտակարգ իրավիճակ Երևանում. Ռուբինյանց փողոցի բնակիչները փակել են ճանապարհը
Արդեն կես ժամից ավելի է՝ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց փողոցում երթևեկությունը կաթվածահար է եղ...
Սա մահափորձ է. Վարդան Ղուկասյանը՝ «Արթիկ» ՔԿՀ–ում եղբորորդու հետ կատարված դեպքի մասին. News am
ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանը պնդում է, որ մայիսի 19–ի գիշերը պատվերով մահափորձ է իրականացվել «Արթիկ» ՔԿՀ–ում պատիժ կր...