Քաղաքականություն
Ծառուկյանի մասին ՀՔԾ-ի պատասխանը միայն գործընթացի սկիզբն է ազդարարում․ Սուրեն Սահակյան
Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ի պատասխան ՀՔԾ որոշումը մեկնաբանելու լրագրողների խնդրանքներին, հայտնեմ, որ մենք, ցավոք, դեռևս չենք ստացել Հ�…
Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ի պատասխան ՀՔԾ որոշումը մեկնաբանելու լրագրողների խնդրանքներին, հայտնեմ, որ մենք, ցավոք, դեռևս չենք ստացել ՀՀ գլխավոր դատախազին, ԱԺ նախագահին, ԱԺ երեք խմբակցություններին հղված մեր դիմումների պաշտոնական պատասխանները։ Միայն այդ պատասխաննրեն ստանալու և դրանք վերլուծելու դեպքում հնարավոր կլինի պատկերացում կազմել, թե հարցը, ի վերջո, որ ուղղությամբ կշարժվի։ Բայց ուզում եմ վստահեցնել, որ այսպիսի պատասխանն ամենահավանականն էր ու այն միայն գործընթացի սկիզբն է ազդարարում, ոչ թե` ավարտը։ Սա մի գործընթաց է, որը, անկախ կողմերի կամքից, հանգեցնելու է լայն շրջանակի օրենսդրական փոփոխությունների, որոնք, հուսանք, առհավետ կլուծեն բիզնեսի և պետական կառավարման համակարգի տարանջատման խնդիրը։ «Քաղաքացու որոշում» կուսակցության արձագանքի համար, հավանաբար, կընտրվի դրա համար ամենահարմար՝ ասուլիսի տարբերակը։ Այն տեղի կունենա պատասխաններն ստանալուց հետո առավելագույնը՝ երկրորդ օրը»։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացառիկ հարցազրույցը РБК-ին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական РБК լրատվամիջոցին բացառիկ հարցազրույց է տվել: Հարցազրույցում...
Ձեր ցուցմունքի հիման վրա՞ են Սանասարյանին մեղադրանք առաջադրել․ հարց Թորոսյանին
«Առողջապահության փոխնախարարին ես ընտրել էի` պրոֆեսիոնալիզմը հաշվի առնելով և առաջարկել վարչապետին: Ինչպես գիտեք, նա վաղու...
Արտակարգ իրավիճակ Երևանում. Ռուբինյանց փողոցի բնակիչները փակել են ճանապարհը
Արդեն կես ժամից ավելի է՝ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց փողոցում երթևեկությունը կաթվածահար է եղ...
Սա մահափորձ է. Վարդան Ղուկասյանը՝ «Արթիկ» ՔԿՀ–ում եղբորորդու հետ կատարված դեպքի մասին. News am
ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանը պնդում է, որ մայիսի 19–ի գիշերը պատվերով մահափորձ է իրականացվել «Արթիկ» ՔԿՀ–ում պատիժ կր...