Զգուշացում ԱՄՆ-ի կողմիցՙ «Եվրատեսիլի» ժամանակ հավանական ահաբեկչությունների մասին
Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել է Թել Ավիվում «Եվրատեսիլ» երգի մրցույթի անցկացման ընթացքում ահաբեկչություն իրականացնելու հավանականության մասին: Դեսպանության պաշտոնական կայքում հայտարարություն են տարածել, որում հիշեցրել են Պաղեստինի կողմից վերջին հրթիռային հարվածների մասին, ինչպես նաև նշել են այն մասին, որ երգի մրցույթն անցկացվում է մայիսի 14-18-ը ընկած ժամանակահատվածում, և դրան զուգահեռ մայիսի 14-ին Երուսաղեմում նշելու են ԱՄՆ դեսպանատան բաց մեկամյակը: Դեսպանատան բացման հետ էլ կապված են անցած տարի Գազայում տեղի ունեցած ցույցերը: Ինչպես նաև հայտնի է, որ մայիսի 15-ին պաղեստինցիները նշում են Նակբայի օրը, որը կապված է 1948 թվականին իրենց հողերը լքելու հետ, իսկ հողերում նույն ժամանակ հիմնել են Իսրայել պետությունը: Ամերիկացի դիվանագետները նշում են, որ ահաբեկիչները կարող են օգտվելով երգի մրցույթի շուրջ ստեղծված իրարանցումից՝ ահաբեկչական գործողություններ իրականացնել:

Պատահարներ