Քաղաքականություն
Վարչապետի խոսնակը Փաշինյան-Ալիև հանդիպման մասին
ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը մանրամասներ է հաղորդել Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի շփումից։ Վլադիմիր Կարապետյանը նշել է, որ կողմերը…
ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը մանրամասներ է հաղորդել Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի շփումից։ Վլադիմիր Կարապետյանը նշել է, որ կողմերը մտքեր են փոխանակել ստեղծված իրավիճակի վերաբերյալ։
«Ասեմ, որ դա պաշտոնական միջոցառում էր, որը կազմակերպվել էր ի պատիվ Արևելյան գործընկերության երկրների։ Այո, մի սեղանի շուրջ էին գտնվում ՀՀ վարչապետն ու Ադրբեջանի նախագահը։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, տեղի է ունեցել կարճ շփում, քննարկել են ստեղծված իրավիճակը շփման գծում։ Այսինքն՝ մտքերի փոխանակում իրավիճակի վերաբերյալ»,- ասաց Վլադիմիր Կարապետյանը։
Հարցին, թե անդրադարձ եղել է սահմանային վերջին դեպքերին, Վլադիմիր Կարապետյանը պատասխանեց, որ մտահոգությունը փոխանցվել է։
Բրյուսելում Արևելյան գործընկերության տասնամյակի առթիվ տրվել է պաշտոնական ընթրիք Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի անունից, որին ներկա է եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նմանատիպ հոդվածներ
Արտակարգ իրավիճակ Երևանում. Ռուբինյանց փողոցի բնակիչները փակել են ճանապարհը
Արդեն կես ժամից ավելի է՝ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց փողոցում երթևեկությունը կաթվածահար է եղ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացառիկ հարցազրույցը РБК-ին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական РБК լրատվամիջոցին բացառիկ հարցազրույց է տվել: Հարցազրույցում...
Ձեր ցուցմունքի հիման վրա՞ են Սանասարյանին մեղադրանք առաջադրել․ հարց Թորոսյանին
«Առողջապահության փոխնախարարին ես ընտրել էի` պրոֆեսիոնալիզմը հաշվի առնելով և առաջարկել վարչապետին: Ինչպես գիտեք, նա վաղու...
Սա մահափորձ է. Վարդան Ղուկասյանը՝ «Արթիկ» ՔԿՀ–ում եղբորորդու հետ կատարված դեպքի մասին. News am
ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանը պնդում է, որ մայիսի 19–ի գիշերը պատվերով մահափորձ է իրականացվել «Արթիկ» ՔԿՀ–ում պատիժ կր...