Քաղաքականություն
Քոչարյանի աջակիցներն ու հակառակորդները կրկին կբախվեն. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այսօր կհրապարակվի Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի շուրջ որոշումը։ Ինչպես հայտնի է, երեկվա դատական նիստը ընթանում էր դռնբաց։ Նիստին զուգահեռ դրսում իրար էին խառնվել…
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այսօր կհրապարակվի Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի շուրջ որոշումը։ Ինչպես հայտնի է, երեկվա դատական նիստը ընթանում էր դռնբաց։ Նիստին զուգահեռ դրսում իրար էին խառնվել Քոչարյանի կողմնակիցներն ու ընդդիմադիրները, որոնց միջև հաճախ բախումներ էին տեղի ունենում։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այսօր ևս դատարանի դիմաց սպասվում է երկու թևերի ներկայացուցիչների «հանդիպումը», որը ևս սպառնում է վերածվել բախման։ Ընդ որում, նշենք, որ այսօր Ռոբերտ Քոչարյանին ընդդիմադիրները ավելի շատ են լինելու, դատարան են գալու ավելի կազմակերպված, և չի բացառվում, որ մեծ մասը լինեն հենց «Քաղաքացիական պայմանագիր» և «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների անդամները։
Ի դեպ, հատկանշական է, որ Քոչարյանին սատարելու համար դատարան եկածները երեկ Լևոն Տեր-Պետրոսյանի դեմ էին պարզել նրա նկարներով ցուցապաստառներ այն դեպքում, երբ իրենց պահանջն իշխանությունից է, իսկ ՀՀ-ում Տեր-Պետրոսյանը վաղուց արդեն իշխանության ղեկին չէ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացառիկ հարցազրույցը РБК-ին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական РБК լրատվամիջոցին բացառիկ հարցազրույց է տվել: Հարցազրույցում...
Ձեր ցուցմունքի հիման վրա՞ են Սանասարյանին մեղադրանք առաջադրել․ հարց Թորոսյանին
«Առողջապահության փոխնախարարին ես ընտրել էի` պրոֆեսիոնալիզմը հաշվի առնելով և առաջարկել վարչապետին: Ինչպես գիտեք, նա վաղու...
Արտակարգ իրավիճակ Երևանում. Ռուբինյանց փողոցի բնակիչները փակել են ճանապարհը
Արդեն կես ժամից ավելի է՝ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց փողոցում երթևեկությունը կաթվածահար է եղ...
Սա մահափորձ է. Վարդան Ղուկասյանը՝ «Արթիկ» ՔԿՀ–ում եղբորորդու հետ կատարված դեպքի մասին. News am
ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանը պնդում է, որ մայիսի 19–ի գիշերը պատվերով մահափորձ է իրականացվել «Արթիկ» ՔԿՀ–ում պատիժ կր...