Մանրամասներՙ այսօր զոհված զինծառայողի մահվան դեպքից. Պաշտոնական
2019 թվականի մայիսի 14-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զորավարժության անցկացման շրջանում, ըստ նախնական տվյալների մարտական մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելու ՝ «Ուռալ-4310» ավտոմեքենայի կողաշրջվելու հետևանքով, ավտոմեքենայի հաշվարկի հրամանատար, պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Արարատ Սիմոնի Խեչումյանը ստացած վնասվածքներից մահացել է:
Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել էր, որ դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Կապանի ԶԿ զինծառայող Արարատ Խեչումյանը: «Խորը ցավով պետք է տեղեկացնեմ, որ այսօր ՀՀ ԶՈւ-երում, նախնական դժբախտ պատահարի հետևանքով, մահացել է զինծառայող, կ-ստ Արարատ Սիմոնի Խեչումյանը՝ ծնված 1999թ. Կապանի ԶԿ: Ցավակցում ենք Արարատ Խեչումյանի հարազատներին,-գրել էր նա: