Քաղաքականություն
Ով քուչեքում ինչ խոսացել ա, գրել են. Գեներալ Մանվելն ու իր կինը իրենց մեղավոր չեն համարում
ԵԿՄ վարչության նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։ Այս մասին այսօր՝ մայիսի 13–ին, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում…
ԵԿՄ վարչության նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։ Այս մասին այսօր՝ մայիսի 13–ին, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց ինքը՝ Մանվել Գրիգորյանը։ Նշենք, որ նա դատարան էր եկել բժշկի ուղեկցությամբ։
Դատախազի կողմից մեղադրական եզրակացության հրապարակումից հետո նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը Գրիգորյանից հետաքրքրվեց, թե արդյոք իր համար հասկանալի էր մեղադրանքի էությունը.
«Մեղադրանքը պարզ է, բայց դե ինձ մեղավոր չեմ ճանաչում»,–հայտարարեց Գրիգորյանը, ապա հավելեց. «Մի օրինակ բերեմ, ասում են Նազիկ Ամիրյանն է մեղավոր, Երկրապահում յոթ տեղակալ եմ ունեցել, ամեն մեկը կցված է եղել մի գործի, Նազիկ Ամիրյանն ի՞նչ կապ ունի այդ դեպքերի հետ, ով քուչեքում ինչ խոսացել ա, գրել են»։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացառիկ հարցազրույցը РБК-ին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական РБК լրատվամիջոցին բացառիկ հարցազրույց է տվել: Հարցազրույցում...
Ձեր ցուցմունքի հիման վրա՞ են Սանասարյանին մեղադրանք առաջադրել․ հարց Թորոսյանին
«Առողջապահության փոխնախարարին ես ընտրել էի` պրոֆեսիոնալիզմը հաշվի առնելով և առաջարկել վարչապետին: Ինչպես գիտեք, նա վաղու...
Արտակարգ իրավիճակ Երևանում. Ռուբինյանց փողոցի բնակիչները փակել են ճանապարհը
Արդեն կես ժամից ավելի է՝ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց փողոցում երթևեկությունը կաթվածահար է եղ...
Սա մահափորձ է. Վարդան Ղուկասյանը՝ «Արթիկ» ՔԿՀ–ում եղբորորդու հետ կատարված դեպքի մասին. News am
ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանը պնդում է, որ մայիսի 19–ի գիշերը պատվերով մահափորձ է իրականացվել «Արթիկ» ՔԿՀ–ում պատիժ կր...