Քաղաքականություն
Հովիկ Աբրահամյանի վարորդը դատի է տվել Բնապահպանական տեսչությանը․ Փաստինֆո
«Մխչյան ֆիշ» ՍՊԸ-ն դատի է տվել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին։ Պետական ռեգիստրի տվյալների համաձայն՝ «Մխչյան ֆիշ» ընկերությունը պատկանում է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի վարորդին՝…
«Մխչյան ֆիշ» ՍՊԸ-ն դատի է տվել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին։
Պետական ռեգիստրի տվյալների համաձայն՝ «Մխչյան ֆիշ» ընկերությունը պատկանում է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի վարորդին՝ Ամբիկ Գևորգյանին։ Պետռեգիստրի բազայից տեղեկացանք նմանատիպ մեկ այլ ընկերության՝ «Մխչյան ֆիշ ֆուդ»-ի մասին, որն էլ գրանցված է Հովիկ Աբրահամյանի եղբոր՝ Հենրիկ Աբրահամյանի անունով։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Հովիկ Աբրահամյանի վարորդին պատկանող «Մխչյան ֆիշ» ՍՊԸ-ի հայցադիմումը բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի 27.12.2018թ. 111 ակտն ամբողջությամբ վերացնելու պահանջի մասին է։
Դատարանը՝ Ալեքսանդրա Հարությունյանի նախագահությամբ, հայցը վարույթ է ընդունել և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից պահանջել վիճարկվող որոշման ընդունման համար հիմք հանդիսացած վարչական վարույթի նյութերը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացառիկ հարցազրույցը РБК-ին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական РБК լրատվամիջոցին բացառիկ հարցազրույց է տվել: Հարցազրույցում...
Ձեր ցուցմունքի հիման վրա՞ են Սանասարյանին մեղադրանք առաջադրել․ հարց Թորոսյանին
«Առողջապահության փոխնախարարին ես ընտրել էի` պրոֆեսիոնալիզմը հաշվի առնելով և առաջարկել վարչապետին: Ինչպես գիտեք, նա վաղու...
Արտակարգ իրավիճակ Երևանում. Ռուբինյանց փողոցի բնակիչները փակել են ճանապարհը
Արդեն կես ժամից ավելի է՝ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց փողոցում երթևեկությունը կաթվածահար է եղ...
Սա մահափորձ է. Վարդան Ղուկասյանը՝ «Արթիկ» ՔԿՀ–ում եղբորորդու հետ կատարված դեպքի մասին. News am
ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանը պնդում է, որ մայիսի 19–ի գիշերը պատվերով մահափորձ է իրականացվել «Արթիկ» ՔԿՀ–ում պատիժ կր...