Հասարակություն
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սեփական քաշի դեմ պայքարելու շատ խիստ անհրաժեշտություն ունեմ․ Փաշինյան
Հեծանվորդների համար Երևանի երթևեկությունն այնքան էլ հարմար չէ, և այս փորձով նաեւ հույս ունեմ, որ մենք ի վիճակի կլինենք մեր հեծանվորդների համար քաղաքում և հանրապետությունում ավելի լավ պայմաննե�…
Հեծանվորդների համար Երևանի երթևեկությունն այնքան էլ հարմար չէ, և այս փորձով նաեւ հույս ունեմ, որ մենք ի վիճակի կլինենք մեր հեծանվորդների համար քաղաքում և հանրապետությունում ավելի լավ պայմաններ ստեղծել: Այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց ֆեյսբուքան ուղիղ եթերում՝ կառավարությունից հեծանիվով կառավարական ամառանոցներ ուղևորվելու ճանապարհին։
Փաշինյանը ընթացքում կոչ արեց հեծանիվ վարել միայն սաղավարտով․ «Այսօր առավոտյան նույն սխալն էի թույլ տվել, ինչը որ նախորդ անգամ. մոռացել էի սաղավարտ դնել, ինչը շատ վատ էր: Ես բոլոր հեծանվորդներին խնդրում եմ՝ առանց սաղավարտի հեծանիվ չվարել»:
Վարչապետը նկատեց, որ հեծանվային կանոններն այնքան էլ պարզ չեն, «բայց շատ կարևոր է, որ մեր քաղաքում հեծանիվներն ու առողջ ապրելակերպի հետևողները շատանան»։
Նա նաեւ ասաց, որ այսպես փորձում է պայքարել ավելորդ քաշի դեմ․ «Այս ամենը ոչ միայն առողջ ապրաելակերպի կամ հեծանվային քարոզչության նպատակ ունի, այլեւ սեփական քաշի դեմ պայքարելու շատ խիստ անհրաժեշտություն ունեմ»։
Հեծանիվով կառավարությունից մինչև կառավարական ամառանոցներ 4 կիլոմետրանոց ճանապարհով երթևեկելը, ասաց, շատ հաճելի է, բայց անվտանգության աշխատակիցների աշխատանքն է բարդանում, բայց հուսով է, որ նրանք ըմբռնումով կմոտենան:
Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 10-ի առավոտյան, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարական առանձնատնից աշխատանքի էր գնացել հեծանիվով, այնուհետև կառավարությունից հեծանիվով ուղևորվել էր Երևանի քաղաքապետարանի հարակից տարածք՝ մասնակցելու Երևանի 2800-ամյակի այգու բացման արարողությանը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանն այսօր աշխատանքի է գնացել «հակահեղափոխական» հեծանիվով
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է առավոտյան հեծանիվով գնում աշխատանքի:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շուշիում բացվել է Դուշման Վարդանի տուն-թանգարանը
Շուշիում այսօր բացվել է ազատամարտիկ Վարդան Ստեփանյանի (Դուշման Վարդանի) տուն-թանգարանը: Գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղահրամ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հանդիպակաց դուրս եկած վարորդները տուգանվել են. Ոստիկանություն
Մայիսի 13-ին ճանապարհային ոստիկանության ուղեկցող սպայական վաշտի ծառայողները հսկողություն են իրականացրել մայրաքաղաքի այն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել
Հաղթանակի և խաղաղության տոնի, Արցախի պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման 27-ամյակին նվիրված տոնական միջոցառումների...