![Վանաձորի թիվ 18 դպրոցի տնօրենը կասկածվում է 20 մլն դրամից ավելի գումար յուրացնելու մեջ](https://auroranews.am/storage/img/base_image/old/b9fbdbddd8fa14fde2bbe6ec9031eed7.webp)
Վանաձորի թիվ 18 դպրոցի տնօրենը կասկածվում է 20 մլն դրամից ավելի գումար յուրացնելու մեջ
![Վանաձորի թիվ 18 դպրոցի տնօրենը կասկածվում է 20 մլն դրամից ավելի գումար յուրացնելու մեջ](https://auroranews.am/storage/img/base_image/old/b9fbdbddd8fa14fde2bbe6ec9031eed7.webp)
Վանաձորի թիվ 18 միջնակարգ դպրոցի տնօրեն Արմեն Մարաբյանը կասկածվում է առանձնապես խոշոր չափերի գումար յուրացնելու մեջ: Այս մասին Tert. am-ին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
«Տնօրենը կասկածվում է աշխատանքի չհաճախած մերձավորներին աշխատանքի ընդունելու, նրանց աշխատավարձերը՝ 20 միլիոն դրամից ավելի, յուրացնելու մեջ»,-ասաց նա։
Արևիկ Խաչատրյանը հավելեց, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314 հոդվածի 1-ին կետով: