Հասարակություն
Խոր Վիրապում գերմանացի զբոսաշրջիկի դի է հայտնաբերվել
SHAMSHYAN. com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Արարատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում օրեր առաջ Վեդիի բժշկական կենտրոն մահացած վիճակում տեղափոխված քաղաքացու մահվան փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մայիսի 4-ին Վեդիի բժշկական կենտրոնից ստացված ահազանգով հիվանդանոց մեկնած ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները պարզել են, որ մահացածը Գերմանիայի Դաշնության Հանրապետության քաղաքացի, 70-ամյա Գյունտեր Կառլ-Հայնց Շմիդտն էր: Արարատի ոստիկանները պարզել են, որ նա մահացած վիճակում հիվանդանոց է տեղափոխվել Խոր Վիրապ վանական համալիրից:
Դեպքի մասին ոստիկանությունը տեղեկությունը փոխանցել է Հայաստանում Գերմանիայի Դաշնության դեսպանատուն: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը որպես զբոսաշրջիկ այցելել էր Հայաստան: Ըստ նախնական տեղեկությունների՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել և հնարավոր է, որ նա հանկարծամահ է եղել:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Ավինյանը նշել է՝ երբ կսկսվի «Հյուսիս-Հարավ» մայրուղու անավարտ հատվածի աշխատանքները
Մի շարք անձանց ձերբակալություններ Մանկավարժական համալսարանում
4.0
Մեքենաներից մեկը գլորվել է ձորը․ խոշոր վթար՝ Հրազդան-Չարենցավան ավտոճանապարհին
ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. Ի՞նչ է ասել Սամվել Կարապետյանը դատարանում
1.0