Պատահարներ
Հայաստան ներմուծված նոր ավտոմեքենաներով բարձված բեռնատարը կողաշրջվել է
Gohar Vardanyan
1 րոպե
3,581 դիտում
Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 14:20-ի սահմաններում Երևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի Ջուջևան գյուղի վարչական տարածքում ճանապարհի ոլորանապտույտ հատվածում, դեռևս անհայտ պայմաններում, կողաշրջվել է MAN մակնիշի OQ 771 QO համարանիշի BA 287 Լ կցորդիչով բեռնատարը:
Ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան:
Դեպքի վայրում են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Տավուշի մարզի հրշեջ-փրկարարները:
Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բեռնատարը բարձված է եկել մի քանի ավտոմեքենաներով, որոնք ներմուծվել են Հայաստան:
Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Նմանատիպ հոդվածներ
Ակտիվիստները տապալել են «Իմ մարմինն անձնական է» գրքի շնորհանդեսը
Gohar Vardanyan
1 րոպե
2,354
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հսկայական օձը խեղդել է արտիստին կրկեսում ելույթի ժամանակ
Gohar Vardanyan
1 րոպե
1,874
ՏԵՍԱՆՅՈՒԹ Արմավիրի ճանապարհին տեղի ունեցած վթարի վայրից. կա 2 զոհ
Gohar Vardanyan
1 րոպե
1,267
Հրդեհված ինքնաթիռում հայեր եղե՞լ են` պարզում է ՌԴ- ում ՀՀ դեսպանատունը
Gohar Vardanyan
1 րոպե
1,022
Ավելին Պատահարներ բաժնից
Սպшնության դեպք՝ մարտի 8-ին․ վիճաբանել է ընկերոջ հետ․ վերջինս դանակով հարվածել է ու դիմել փախուստի
1 րոպե
1,493
Լուրերը մեկ տողով. Հարվածներ Պարսից ծոցում, հայտարարություններ Անկարայից և Երևանից
1 րոպե
772
Ուժգին երկրաշարժ՝ Թուրքիայում
1 րոպե
2,313
5.0
Նոր մանրամասներ ԱԱԾ շենքի հրկիզման փորձի վերաբերյալ
1 րոպե
2,043