Պատահարներ

Ակտիվիստները տապալել են «Իմ մարմինն անձնական է» գրքի շնորհանդեսը

Ակտիվիստները տապալել են «Իմ մարմինն անձնական է» գրքի շնորհանդեսը
Մի խումբ ակտիվիստներ այսօր տապալել են «Իմ մարմինն անձնական է» գրքի շնորհանդեսը, որը, նրանց պնդմամբ մանուկների շրջանում այլասեռում է տարածում: Գիրքը նախատեսված է 3-6 տարեկան երեխաների և նրանց ծնողների համար։ Այն նկարներով պատմում է երեխայի մարմնին «վտանգավոր և «վատ» հպումների մասին»: Ակտիվիստների թվում եղել է Վահագն Չախալյանը, որին այս գործով արդեն ոստիկանություն են կանչել: «Հրատապությանը» հղում անելով՝ հետաքննիչը չհամաձայնվեց, որպեսի երկուշաբթի մոտենամ: Հավաքվելու անհրաժեշտություն չկա, ես փաստաբանի հետ կմոտենամ, հետագա զարգացումների մասին կտեղեկացնեմ: Հ.գ. Մեր գործն արդար է, ինչ անում ենք, մեր երեխաների ապագայի համար ենք անում, Պայքար մինչև հաղթանակ: Հ.հ.գ. ԴԵՄ Եմ ԱԶԳԻՍ ֆիզիկական ոչնչացմանը, դեմ եմ 21-րդ դարի «փափուկ ուժով ցեղասպանությանը»,-գրել է նա: Միջոցառման կազմակերպիչներից «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ-ի պնդմամբ՝ գիրքն իրազեկում է՝ նպատակ ունենալով կանխարգելել երեխաների նկատմամբ սեռական բռնությունը: ՀԿ-ն ֆեյսբուքյան իր էջում հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ միջոցառման ընթացքում հանդիպման վայր են ներխուժել մոտ 25 անձ, ովքեր խափանել են միջոցառումը: «Նրանց շարքերում են եղել Լիա Ավետիսյանը, Հայկ Այվազյանը, Հայկ Նահապետյանը և այլք: «Բուկինիստ» սրճարանի մուտքի մոտ մի շարք տղամարդիկ, այդ թվում՝ նաև Վահագն Չախալյանը, մասնակիցների ուղղությամբ ձվեր են նետել»,-ասված է հաղորդագրության տեքստում, տեղեկանում ենք Թերթ am-ից:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250