Հասարակություն
Մայիսի 6-ից ԱՊՊԱ չունենալու համար տուգանքների կիրառումը վերսկսվում է. ՃՈ
Gohar Vardanyan
1 րոպե
337 դիտում
Տեղեկացնում ենք, որ 2019 թվականի մայիսի 6-ից վերսկսվում է, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի համաձայն, ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար վարչական պատասխանատվություն կիրառելու գործընթացը՝ 5.000 դրամի չափով տուգանք կիրառմամբ:
Միաժամանակ հիշեցնում ենք, որ «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» և «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքների համաձայն` ԱՊՊԱ պայմանագիր կնքելը պարտադիր է, իսկ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի համաձայն՝ ԱՊՊԱ պայմանագիր չունենալն առաջացնում է վարչական պատասխանատվություն՝ ԱՊՊԱ պայմանագիր չունենալու յուրաքանչյուր 10 օրվա համար 5.000 դրամ տուգանքի չափով:
ԱՊՊԱ պայմանագիր չկնքելու համար հաշվառումից ժամանակավոր հանված տրանսպորտային միջոցը վարելը ևս առաջացնում է վարչական պատասխանատվություն: Մասնավորապես, այն իր մեջ ներառում է մի քանի իրավախախտում (առանց համարանիշերի, առանց ԱՊՊԱ պայմանագրի, առանց հաշվառման վկայագրի վարելը), և նույնիսկ բոլոր իրավախախտումները միաժամանակ քննելու դեպքում կառաջացնի տուգանք՝ 100.000 դրամի չափով:
Հորդորում ենք վարորդներին կնքել ԱՊՊԱ պայմանագիր և տրանսպորտային միջոցը վարել միայն ԱՊՊԱ պայմանագիր ունենալու դեպքում:
Ճանապարհային ոստիկանություն
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Հայտնի ֆուտբոլիստ Ռեջի Բուշի հայազգի կինը թիկունքին ՀՀ զինանշանն է դաջել
Gohar Vardanyan
1 րոպե
1,337
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ոստիկանության նոր պարեկային մեքենաները
Gohar Vardanyan
1 րոպե
2,956
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բունտ՝ Թբիլիսյան խճուղում. երեխաները պահանջում են Փաշինյանին ու Վանեցյանին
Gohar Vardanyan
1 րոպե
893
Գազալցակայաններում գազը թանկացել է առնվազն 10 տոկոսով.«Ժամանակ»
Gohar Vardanyan
904
Ավելին Հասարակություն բաժնից
Միջադեպ՝ Ալեն Սիմոնյանի և քաղաքացիների միջև․ կան ձերբակալվածներ
1 րոպե
401
4.0
«Կանազ» մշակույթի տունը կվերականգնվի՝ պահպանելով ճարտարապետական տեսքը. քաղաքապետի խոսնակ
1 րոպե
172
Կառավարությունը կաջակցի խաղող վերամշակող տնտեսվարողներին
1 րոպե
148
Իսրայելից Հայաստան է վերադարձել 8 քաղաքացի
1 րոպե
171