Քաղաքականություն

ՈՒՂԻՂ. ԱԺ նիստ. Քննարկում են Հարկային օրենսգրքի փոփոխությունները

Ազգային ժողովի նիստերի դահլիճում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի են ունենում խորհրդարանական լսումներ. Օրակարգում «Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումնե�…
Ազգային ժողովի նիստերի դահլիճում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի են ունենում խորհրդարանական լսումներ. Օրակարգում «Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթն է: Նշենք, որ արդեն մեկ տարի է իշխանության ներկայացուցիչները, սկսած վարչապետ Նիկոլ Փաշինյանից խոսում են հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագծի մասին: Արդեն իսկ բազմաթիվ քննարկումներ են տեղի ունեցել այս նախագծի շուրջ, նաեւ բողոքի բազմաթիվ ակցիաներ սպասվող փոփոխությունների դեմ: Մասնավորապես, երկար ժամանակ բողոքի ակցիաներ էին իրականացնում փոխանակման կետերի եւ գրավատների ներկայացուցիչները, որոնց պետական տուրքը կտրուկ բարձրանում է նոր օրենսգրքով: Բացի այդ, բողոքի ալիք էին բարձրացրել փաստաբանները, հաշվապահները, որոնց գործունեությունը նախատեսվում էր մտցնել ավելացված արժեքի հարկի դաշտ, սակայն ավելի ուշ հրաժարվեցին այդ մտադրությունից: Հարկային օրենսգրքով նախատեսվում է անցնել եկամտային հարկի համահարթեցված տարբերակը՝ սահմանելով միասնական 23 տոկոս տոկոսադրույք: Նախատեսվում է տարեկան մինչեւ 124 մլն դրամի շրջանառություն ունեցող տնտեսվարողներին ազատել բոլոր տեսակի հարկերից:

Նմանատիպ հոդվածներ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հարկային օրենսգիրքը շարունակում է Գագիկ Խաչատրյանի և Տիգրան Սարգսյանի ցեղասպանությունը ավտոներկրողների նկատմամբ. Լսումներ` ԱԺ-ում

Ազգային ժողովի նիստերի դահլիճում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի են ունենում խորհրդարանակ...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250