Քաղաքականություն
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոստիկանությունը` հայ և հնդիկ կիբերհանցագործների գործունեության մասին
Քիչ առաջ ոստիկանությունը հաղորդում է տարածել՝ հայտնելով, որ հարուցվել է քրեական գործ` մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափի խարդախություն կատարելու հատկանիշներով…
Քիչ առաջ ոստիկանությունը հաղորդում է տարածել՝ հայտնելով, որ հարուցվել է քրեական գործ` մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափի խարդախություն կատարելու հատկանիշներով: Դատարանի որոշմամբ խուզարկվել է ընկերության վարձակալած տարածքը։ Հայտնաբերվել և առգրավվել են հացագործության գործիք հադիսացող 14 համակարգիչներ, հափշտակված գումարների վերաբերյալ գրառումներ: Խուզարկության պահին վարձակալած տարածքում է եղել 8 անձ՝ 4 հնդիկ, 4 հայ։
«Ըստ նախնական տեղեկությունների, նրանք ներգրավված են եղել խարդախություններին և յուրաքանչյուրն ունեցել է որոշակի դերակատարություն: Հանցավոր ողջ գործունեությունը կազմակերպել և ղեկավարել է ընկերության ազգությամբ հնդիկ տնօրենը: Խուզարկությամբ հայտնաբերվել են նաև պոլիէթիլենային տոպրակով դեղնականաչավուն զանգված և օգտագործված 2 կաթուցիչ: Ըստ ձեռք բերված նախնական տեղեկությունների՝ հանցավոր խումբն ԱՄՆ-ի շուրջ 60 քաղաքացու վստահությունը չարաշահելով և խաբեությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 15000 ԱՄՆ դոլար: Քննությունը շարունակվում է»,- նշված է ոստիկանության հաղորդագրությունում։
Նմանատիպ հոդվածներ
Շղթայական պաշտոնանկություններ. լեզու չեն գտնում Մարությանի հետ.«Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը հայտնել է, որ սեփական դիմումի համաձայն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ի՞նչ է տեղի ունեցել Վայքում պաշտոնյաների մասնակցությամբ. Armdaily. am
Մի քանի օր է՝ լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է Վայքում Քաղաքացու օրը մարզպետի, պատգամավորի եւ համայնքապետի մասն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վենեսուելայում հեղաշրջման փորձից հետո ամերիկյան ավիաընկերություններին արգելվել է այդ երկրի օդային տարածք մտնել
ԱՄՆ քաղաքացիական ավիացիայի վարչությունը Վենեսուելայում տիրող «քաղաքական անկայունության և լարվածության» պատճառով արգելել...
Կարապետյանի պաշտոնավարման վերջում նշանակված պաշտոնյան ազատվել է աշխատանքից.«Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Անցած շաբաթ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Հայկ Մալխա...