Քաղաքականություն
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ի՞նչ է տեղի ունեցել Վայքում պաշտոնյաների մասնակցությամբ. Armdaily. am
Մի քանի օր է՝ լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է Վայքում Քաղաքացու օրը մարզպետի, պատգամավորի եւ համայնքապետի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը։ Ըստ մամուլի հրապարակումների՝ Վայոց ձորում…
Մի քանի օր է՝ լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է Վայքում Քաղաքացու օրը մարզպետի, պատգամավորի եւ համայնքապետի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը։
Ըստ մամուլի հրապարակումների՝ Վայոց ձորում ԲՀԿ-ական Սերգեյ Բագրատյանի եւ փոխմարզպետ Ռազմիկ Տոնոյանի միջեւ ընդհարումը սկսվել է «բիչոկից», որը Քաղաքացու օրվա միջոցառման մասնակից երիտասարդներից մեկը գետնին է նետել, իսկ երիտասարդ փոխմարզպետն էլ ցուցադրաբար հորդորել է նրան առվի միջից վերցնել «բիչոկը»՝ խոցելով տղայի ինքնասիրությունը։ «Հրապարակի» փոխանցամբ՝ վերջինս անցել է հակագրոհի․ «Քեզ պետք է՝ դու վերցրու»: Դա լեզվակռվի պատճառ է դարձել, որին միացել են մյուսները, այդ թվում՝ Բագրատյանը։ Պատգամավորը հանդիմանել է փոխմարզպետին․ «Ի՞նչ տոնով ես խոսում, քեզ ո՞վ ա իրավունք տվել ջահել տղուն նվաստացնես»։ Փոխմարզպետը դիտողությունը ծանր է տարել։
Armdaily. am-ի տրամադրության տակ է մի տեսանյութ, որը ուղիղ եթերով տեսագրել է այնտեղ գտնվող քաղաքացիներից մեկը: Տեսանյութի սկզբում երևում է, որ երկրորդ պլանում քաշքշուկ է: Փոխմարզպետը, ով արևային ակնոցով և կապույտ պիջակով է, ինչ-որ երիտասարդի հետ կոնֆլիկտի մեջ է, մյուսները բաժանում են կռվողներին։ Այստեղից տեսագրությունը ընդհատվում է։ Տեսանյութի երկրորդ հատվածում արդեն երեւում է, որ ամեն ինչ հարթվել է, մասնակիցները նորմալ շփվում են միմյանց հետ, մասնավորապես՝ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը մարզպետի հետ ջերմ զրուցում է, լսվում է, թե ինչպես են փոխմարզպետ Ռազմիկ Տոնոյանին կանչում միանալու իրենց:
Մանրամասները տեսանյութում:
Նմանատիպ հոդվածներ
Շղթայական պաշտոնանկություններ. լեզու չեն գտնում Մարությանի հետ.«Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը հայտնել է, որ սեփական դիմումի համաձայն...
Դժգոհության նոր ալիք՝ ռուսական վերնախավում. ՌԴ վարչապետին «անտակտ» է որակել. Ժամանակ
«Ժամանակ» օրաթերթը գրում է. «ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի պահվածքն «անտակտ» էր որակել, որը ռ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վենեսուելայում հեղաշրջման փորձից հետո ամերիկյան ավիաընկերություններին արգելվել է այդ երկրի օդային տարածք մտնել
ԱՄՆ քաղաքացիական ավիացիայի վարչությունը Վենեսուելայում տիրող «քաղաքական անկայունության և լարվածության» պատճառով արգելել...
Կարապետյանի պաշտոնավարման վերջում նշանակված պաշտոնյան ազատվել է աշխատանքից.«Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Անցած շաբաթ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Հայկ Մալխա...