Հասարակություն
«Հյուսիս-հարավ» ճանապարհի Աշտարակ-Թալին հատվածում հաղորդակցուղիների աշխատանքներն իրականացնող ընկերությունը տուգանվել է. Ժողովուրդ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ը ապրիլի 5-ին միակողմանի ամբողջությամբ լուծել է «Խոյանք» ընկերության հետ կնքած պայմանագիրը: Պատճառը…
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ը ապրիլի 5-ին միակողմանի ամբողջությամբ լուծել է «Խոյանք» ընկերության հետ կնքած պայմանագիրը: Պատճառը «Խոյանք»-ի անպատասխանատու գործելաոճն է:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՊՈԱԿ-ի և «Խոյանք»-ի միջև 2018 թվականի հունիսի 7-ին կնքվել էր պայմանագիր, որով ընկերությունը պետք է իրականացներ «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի-Ծրագիր 2-ի շրջանակներում վերակառուցվող Աշտարակ-Թալին ճանապարհահատվածի վրա տեղակայված հաղորդակցուղիների (էլեկտրական օդային գծեր, խմելու ջրատարեր, կապի մալուխներ և գազատարեր) տեղափոխման նախագծերի փոփոխությունների աշխատանքները:
Ավելին՝ «Խոյանք» ընկերությունը մինչև 2018 թվականի հուլիսի 7-ը պետք է կատարեր 3 մլն դրամ ընդհանուր գծով աշխատանքներ, սակայն սահմանված ժամանակահատվածում աշխատանքները չեն կատարվել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ «Խոյանք»-ը պետք է տուգանք վճարի՝ ավելի քան 420 հազար դրամի չափով: Չի բացառվում, որ ընկերությունն իր անբարեխիղճ պահվածքի պատճառով հայտնվի նաև սև ցուցակում՝ գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող ընկերությունների ցանկում»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ հոդվածներ
Որն էր Ազատություն պողոտայում տեղի ունեցած ավտովթարի պատճառը. Shamshyan com
Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժ...
Միջնորդություն է ներկայացվել կալանավորելու Միհրան Պողոսյանին
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ դատական ակտերի նախկին գլխավոր հարկադիր կատարող...
Երկրորդ մեքենա ներմուծողները չեն հարկվի. հարցը լուծված է
«10 օր առաջ ավտոներկրողները եկել էին ԱԺ հանդիպման։ Խնդիրն այն էր, որ երկրորդ մեքենան ներմուծելիս, երբ նվիրատվություն էր...
5 հազար դրամանոցները շրջանառությունից չեն հանվի. ԿԲ-ն պարզաբանել է, թե ինչ է պատկերված դրա վրա
Երբ հուշարձանագետ Սամվել Կարապետյանն ասում է, որ 5 հազար դրամանոց թղթադրամի վրա ԿԲ-ն փորձել է եկեղեցի պատկերել, փոխարենը...