Հասարակություն
Հրապարակվել է «Լևոն Տեր-Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ վճիռը
Gohar Vardanyan
1 րոպե
295 դիտում
ՀՀ առաջին նախագահ «Լևոն Տեր–Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ վճիռը հրապարակվել է։ Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է իրավապաշտպան, Արցախի Մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը։
«Որքան հասկանում եմ՝ սա ՄԻԵԴ առաջին վճիռն է պետության նախկին ղեկավարի դիմումի հիման վրա [եթե այլ տեղեկություն կա, խնդրում եմ մեկնաբանությունում նշել]։
Չորս պահանջից առանձնահատուկ էր մեկը՝ մարտի 1-ի առավոտյան Առաջին նախագահին Ազատության հրապարակից տեղափոխելու և տանից ենթադրաբար դուրս չթողնելու (փաստացի «տնային կալանքի») իրավաչափության հարցը։ Դիմումատուի պնդմամբ՝ դա Անձնական ազատության և Ազատ տեղաշարժման իրավունքների խախտում էր։ Եվրոպական դատարանը չի համաձայնել դիմումատուի փաստարկներին և այս մասով գանգատը հայտարարել ակնհայտ անհիմն և անընդունելի։
Մյուս երեք պահանջներն արդեն քննարկվել էին Սաղաթելյանի վերաբերյալ վճռում։ Չշեղվելով արտահայտված դիրքորոշումներից՝ Դատարանը ընդունել է, որ տեղի է ունեցել՝ (1) Հավաքների ազատության իրավունքի խախտում՝ մարտի 1-ին Ազատության հրապարակում հավաքի դադարեցման կապակցությամբ, և (2) իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքի խախտում՝ այդ հավաքի դադարեցման իրավաչափությունը վիճարկելու անհնարինության կապակցությամբ։ Հավաքի դադարեցման կապակցությամբ Խտրականություն դրսևորելու պնդումը թողնվել է առանց քննության»,– գրել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Որն էր Ազատություն պողոտայում տեղի ունեցած ավտովթարի պատճառը. Shamshyan com
Gohar Vardanyan
1 րոպե
679
Միջնորդություն է ներկայացվել կալանավորելու Միհրան Պողոսյանին
Gohar Vardanyan
1 րոպե
568
Երկրորդ մեքենա ներմուծողները չեն հարկվի. հարցը լուծված է
Gohar Vardanyan
1 րոպե
2,915
5 հազար դրամանոցները շրջանառությունից չեն հանվի. ԿԲ-ն պարզաբանել է, թե ինչ է պատկերված դրա վրա
Gohar Vardanyan
1 րոպե
1,522
Ավելին Հասարակություն բաժնից
Միջադեպ՝ Ալեն Սիմոնյանի և քաղաքացիների միջև․ կան ձերբակալվածներ
1 րոպե
318
4.0
«Կանազ» մշակույթի տունը կվերականգնվի՝ պահպանելով ճարտարապետական տեսքը. քաղաքապետի խոսնակ
1 րոպե
142
Կառավարությունը կաջակցի խաղող վերամշակող տնտեսվարողներին
1 րոպե
118
Իսրայելից Հայաստան է վերադարձել 8 քաղաքացի
1 րոպե
142