Սպորտ
Մխիթարյանը կարող է լքել «Արսենալը». Daily Mail
Հայաստանի Ազգային հավաքականի ու «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ապագան լոնդոնյան ակումբում հարցականի տակ է: Այս մասին գրում է Armsport-ը` հղում անելով Daily Mail-ին: «Զինագործների» գլխավոր…
Հայաստանի Ազգային հավաքականի ու «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ապագան լոնդոնյան ակումբում հարցականի տակ է: Այս մասին գրում է Armsport-ը` հղում անելով Daily Mail-ին:
«Զինագործների» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին 7 ֆուտբոլիստի է դիտարկում, որոնք ամռանը կարող են հեռանալ թիմից: Նրանց թվում է նաև Հենրիխ Մխիթարյանը:
Անցած ամառ «Արսենալի» գլխավոր մարզչի պաշտոնում Արսեն Վենգերին փոխարինած Էմերին ցանկանում է ուժեղացնել կազմն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո, բայց տրանսֆերտների համար ընդամենը 45 մլն եվրո բյուջե ունի:
Նա ակումբի ղեկավարության կողմից նա երաշխիք է ստացել, որ ֆուտբոլիստների վաճառքներից ստացված գումարները կներդրվեն նոր տրանսֆերտներ իրականացնելու մեջ:
Մխիթարյանն ու Օզիլը, որոնք «Արսենալի» բարձր վարձատրվող ֆուտբոլիստների թվում են, կարող են վաճառքի հանվել, քանի որ «զինագործները» ցանկանում են նաև նվազեցնել աշխատավարձերին հատկացվող գումարները:
7 ֆուտբոլիստների թվում են նաև Շկոդրան Մուստաֆին, Մոհամեդ Էլնենին, Կառլ Ջեկինսոնը, Կալում Չեմբերսը և Դավիդ Օսպինան:
Նմանատիպ հոդվածներ
Աշտարակում ֆուտբոլ խաղալիս 12–ամյա տղան գանգուղեղային տրավմա է ստացել. վիճակը ծայրահեղ ծանր է. Արսեն Թորոսյան
Աշտարակ քաղաքում դժբախտ պատահար է տեղի ունեցել։ Նախնական տվյալներով ֆուտբոլային խաղի ժամանակ, 12-ամյա տղան դուրս է եկել...
Ալեքսանդր Գրիգորյանը կարող է գլխավորել Երևանի «Արարատ»-ը. Shantnews
Վերջերս Երևանի «Արարատ»-ը երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագիրը թիմի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի հետ: Ըստ շրջ...
Վանեցյանը հեղափոխություն է խոստանում ազգային հավաքականում. Aysor am
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը Aysor am-ին տված հարցազրույցում հայտնել է, որ պետք է Ֆուտբոլի ազ...
Բռնցքամարտի ֆեդերացիան դատի է տվել Սպորտի և երիտասարդության նախարարությանը
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանի հայտարարություն է տարածել պաշտոնական ֆեյսբուքյան էջում: «Հարգ...