Սպորտ
Բռնցքամարտի ֆեդերացիան դատի է տվել Սպորտի և երիտասարդության նախարարությանը
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանի հայտարարություն է տարածել պաշտոնական ֆեյսբուքյան էջում: «Հարգելի հայրենակիցներ, ինչպես հայտնի է ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարությունը…
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանի հայտարարություն է տարածել պաշտոնական ֆեյսբուքյան էջում:
«Հարգելի հայրենակիցներ, ինչպես հայտնի է ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարությունը, ինչպես միշտ հանդես գալով կամակատարի դերում ,կասեցրել է ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի պետական ֆինանսավորումը ՝հիմքում դնելով ակնհայտ անհիմն հիմնավորում:
Բնականաբար այս ապօրինությունը չէր կարող անարձագանք մնալ և օրեր առաջ դիմել ենք ՀՀ վարչական դատարան ՝ խնդրելով անվավեր ճանաչել ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի ֆինանսավորումը կասեցնելու մասին նախարարի ակնհայտ ոչ իրավաչափ հրամանը:
Ավելորդ չեմ համարում նշել նաև, որ նշված ապօրինությունը մասամբ վերացվել է և դատարանի վարույթ ընդունելու որոշմամբ կասեցվել է այդ հրամանի գործողությունը, այսինքն բռնցքամարտի ֆեդերացիայի ֆինանսավորումը շարունակվելու է:
Մանրամասների մասին լրացուցիչ կտեղեկացնենք»,- գրել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահն իր ֆեյսբուքյան էջում:
Նմանատիպ հոդվածներ
Աշտարակում ֆուտբոլ խաղալիս 12–ամյա տղան գանգուղեղային տրավմա է ստացել. վիճակը ծայրահեղ ծանր է. Արսեն Թորոսյան
Աշտարակ քաղաքում դժբախտ պատահար է տեղի ունեցել։ Նախնական տվյալներով ֆուտբոլային խաղի ժամանակ, 12-ամյա տղան դուրս է եկել...
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Քրիշտիանու Ռոնալդուն գնել է աշխարհի ամենաթանկ ավտոմեքենան
Պորտուգալացի աշխարհահռչակ ֆուտբոլիստ, «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն 11 մլն եվրոյով ձեռք է բե...
Վանեցյանը հեղափոխություն է խոստանում ազգային հավաքականում. Aysor am
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը Aysor am-ին տված հարցազրույցում հայտնել է, որ պետք է Ֆուտբոլի ազ...
Իկեր Կասիլյասը սրտի կաթված է ստացել. Ռոնալդուի մաղթանքը նրան
«Շատ ուժ քեզ, իմ ընկեր։ Հույս ունեմ, որ շուտով կապաքինվես»,- գրել է Ռոնալդուն Ինստագրամում առողջություն մաղթելով Մադրիդի...