Սպորտ
Վանեցյանը հեղափոխություն է խոստանում ազգային հավաքականում. Aysor am
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը Aysor am-ին տված հարցազրույցում հայտնել է, որ պետք է Ֆուտբոլի ազգային հավաքականում հեղափոխություն կատարեն:
Ազգային հավաքականի մասին հարցին Վանեցյանը պատասխանել է,- " Մենք պետք է զարգացնենք մանկապատանեկան ֆուտբոլը, ունենանք շատ ֆուտբոլիստներ։ Այսօր հավաքականը պետք է երիտասարդացնել։ Պետք է քաջություն ունենալ ու երիտասարդացնել մեր հավաքականը։ Մենք պետք է հեղափոխություն կատարենք Հայաստանի ազգային հավաքականում"։
Ինչ վերաբերում է հայկական ֆուտբոլի զարգացմանը, ապա Վանեցյանը հայտնել է, որ այս տարի Հայաստանի մարզերում կառուցվելու է 31 փոքր դաշտ։
"Բանակցություններ ենք տարել ՀՀ պաշտպանության նախարարության հետ ու ստեղծելու ենք ԲԿՄԱ (բանակի կենտրոնական մարզական ակումբ), որը հնարավորություն կտա երիտասարդ ֆուտբոլիստներին բանակային տարիքը գալու ժամանակ զորակոչվեն ոչ թե սովորական ծառայության, այլ՝ ծառայության հետ զուգահեռ զբաղվեն ֆուտբոլով",- ասել է Վանեցյանը:
Նա անդրադարձել է նաև Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը ԱԱԾ տնօրենի պաշտոնի հետ համատեղելու մասին հարցին. "Կարծում եմ՝ համատեղում եմ, ճիշտ չի լինի գնահատականը ես տամ։ Նորմալ կարողանում եմ երկուսն էլ համատեղել, ֆուտբոլն, իհարկե, ուշադրության կենտրոնում է, ունենք շատ անելիքներ, արդեն իսկ սկսել ենք լուրջ բարեփոխումներ հայկական ֆուտբոլում":
Նմանատիպ հոդվածներ
Աշտարակում ֆուտբոլ խաղալիս 12–ամյա տղան գանգուղեղային տրավմա է ստացել. վիճակը ծայրահեղ ծանր է. Արսեն Թորոսյան
Բռնցքամարտի ֆեդերացիան դատի է տվել Սպորտի և երիտասարդության նախարարությանը
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Քրիշտիանու Ռոնալդուն գնել է աշխարհի ամենաթանկ ավտոմեքենան
Իկեր Կասիլյասը սրտի կաթված է ստացել. Ռոնալդուի մաղթանքը նրան
Ավելին Սպորտ բաժնից
Կիլիան Մբապեն կկարողանա մասնակցել «Բավարիայի» դեմ պատասխան խաղին
Ծանրամարտի ֆեդերացիան դիմել է դատարան՝ պահանջելով դադարած ճանաչել Ծառուկյանի լիազորությունները
Արթուր Դավթյանը` աշխարհի գավաթի խաղարկության արծաթե մեդալակիր
Արթուր Ավետիսյանը` բացարձակ գավաթակիր
5.0