Հասարակություն
ՀՌԱՀ նախագահը` Լիլի Մորտոյի ու նրա կրծքերի շուրջ ծավալվող հաղորդման մասին
Լրագրողներն այսօր ՀՌԱՀ նախագահ Տիգրան Հակոբյանից հետաքրքրվեցին, թե ինչպես է վերաբերվում այն փաստին, որ հեռուստատեսությամբ հեռարձակվում են հաղորդումներ, որոնց առանցքում մոդել, դերասանուհի Լիլի Մորտոյի…
Լրագրողներն այսօր ՀՌԱՀ նախագահ Տիգրան Հակոբյանից հետաքրքրվեցին, թե ինչպես է վերաբերվում այն փաստին, որ հեռուստատեսությամբ հեռարձակվում են հաղորդումներ, որոնց առանցքում մոդել, դերասանուհի Լիլի Մորտոյի կրծքերն են և, արդյոք հանձնաժողովն այդտեղ անելիք չունի։
« Ո՞վ է Լիլի Մորտոն»,-հարցրեց Հակոբյանը: Լրագրողը նշեց, որ մի անձնավորություն է, որի կրծքերի շուրջ մի ամբողջ հաղորդում է նկարահանվում: «Այստեղ հանձնաժողովն անելիք չունի։ Օրենքով ամրագրված է, որ մենք իրավունք չունենք միջամտել խմբագրական քաղաքականությանը, և դա խոսքի ազատության, և ԶԼՄ–ների խոսքի ազատության երաշխիքներից մեկն է։ Այս հարցը շատ բազմաբովանդակ է և բազմավեկտորային, և այնքան կախված չէ մեր կարգավորումներից, որքան մեր հասարակության մակարդակից, մարդկանց գիտակցությունից, մարդկանց ճաշակից։ Այդքան նեղվել չի կարելի, քանի որ հեռուստատեսային ծրագրերն այդքան մեծ ազդեցություն մարդու ճաշակի վրա չեն ունենում, և եթե նույնիսկ ամենաառաջատար երկրների կոմերցիոն հեռուստաընկերությունները նայեք,որոնք շատ ժամանակ հեռարձակում են զվարճալի հաղորդումներ, ապա այնտեղ շատ ցածր որակի և սահմանն անցնող հաղորդումներ կան»,– ասաց նա։
Նմանատիպ հոդվածներ
Որն էր Ազատություն պողոտայում տեղի ունեցած ավտովթարի պատճառը. Shamshyan com
Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժ...
Միջնորդություն է ներկայացվել կալանավորելու Միհրան Պողոսյանին
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ դատական ակտերի նախկին գլխավոր հարկադիր կատարող...
Հաստատվել է 4-րդ, 9-րդ և 10-րդ դասարաններում քննությունների ժամանակացույցը
ՀՀ կրթության եւ գիտության նախարարի հրամանով հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատություններում 2018-2019 ուսումնակ...
Մակունցը` «իր համար գնված» նոր Տոյոտա Քեմրիի մասին
ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն անդրադարձել է մամուլի հրապարակումներին այն մասին, թե իրեն...
Ավելին Հասարակություն բաժնից
ԱՄՆ-ն կասեցրել է վիզայի դիմումների ընդունման գործընթացը
Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքում. տուժել է 9 մարդ. նոր մանրամասներ
Ողբերգական դեպք՝ Սևանում․ լճից դուրս է բերվել տղամարդու մարմին՝ պարանոցին կապված քար
1.0