Հասարակություն
Մակունցը` «իր համար գնված» նոր Տոյոտա Քեմրիի մասին
ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն անդրադարձել է մամուլի հրապարակումներին այն մասին, թե իրեն նոր Տոյոտա Քեմրի են տրամադրել, քանի որ վերջինս հրաժարվել է օգտվել Վահրամ…
ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն անդրադարձել է մամուլի հրապարակումներին այն մասին, թե իրեն նոր Տոյոտա Քեմրի են տրամադրել, քանի որ վերջինս հրաժարվել է օգտվել Վահրամ Բաղդասարյանին սպասարկած ծառայողական մեքենայից:
Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ հատուկ «ինձ համար գնված» նոր Տոյոտա Քեմրիի մասին.
- ծառայողական ավտոմեքենան արտադրվել է 2015թ.-ին,
- վազքը կազմում է մոտավորապես 125.000 կմ,
- մամուլում տարածված հոդվածի վերնագիրը և բովանդակությունն իրար չեն համապատասխանում: ԱԺ աշխատակազմի ղեկավարը նշել է, որ ինձ համար նոր ծառայողական մեքենա չեն գնել:
Թարմացում. քիչ առաջ աշխատակազմից ինձ տեղեկացրեցին, որ մեքենան ԱԺ-ն ձեռք է բերել հենց 2015թ.-ին»:
Նմանատիպ հոդվածներ
Որն էր Ազատություն պողոտայում տեղի ունեցած ավտովթարի պատճառը. Shamshyan com
Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժ...
Միջնորդություն է ներկայացվել կալանավորելու Միհրան Պողոսյանին
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ դատական ակտերի նախկին գլխավոր հարկադիր կատարող...
Քրգործ «Մի կտուրի տակ» ծրագրի կապակցությամբ. Դատախազություն
Ոստիկանության 6-րդ վարչությունում հարուցվել է քրեական գործ «Մի կտուրի տակ» բնակարանաշինական ծրագրի կապակցությամբ։ Այդ մա...
Վաղը լույս չի լինի հետևյալ հասցեներում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 23-ին պլանային և վերանորոգման աշխա...