Պատահարներ
Դանակահարություն Երևանում. հիվանդանոց են տեղափոխվել հայր ու որդի
Ապրիլի 20-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:00-ի սահմաններում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ դանակահարված…
Ապրիլի 20-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:00-ի սահմաններում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ դանակահարված վիճակում իրենց մոտ է տեղափոխվել 2 քաղաքացի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը, որը պարզել է, որ վիրավորներն են՝ 64-ամյա Գագիկ Մանուկյանը և 40-ամյա Աշոտ Մանուկյանը:
Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորները ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու: Ոստիկանները տաք հետքերով պարզել են, որ նշված անձանց դանակահարել է Երևան քաղաքի Քանաքեռի 6-րդ փողոցի բնակիչ, 24-ամյա Գոռ Խանոյանը, ով ավելի շատ հայտնի է «Թուրք Էմրեն» մականունով:
Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ դանակահարվածները հայր ու որդի են: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ կասկածյալ Գ. Խանոյանին հայտնաբերելու ուղղությամբ:
Նմանատիպ հոդվածներ
Երևանում ծնողների գերեզմանի մոտ հայտնաբերվել է «Սպայկա» ընկերության 36-ամյա անվտանգության պետի դին
Այսօր՝ ապրիլի 18-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։40-ի սահմաններում արտակարգ իրավիճա...
Շրի Լանկայում հնչել է 7-րդ պայթյունը
Շրի Լանկայում մայրաքաղաք Կոլոմբոյից քիչ հեռու, որտեղ տեղակայված է կենդանաբանական այգին, հնչել է 7-րդ պայթյունը: Ըստ նախն...
Օրվա լուսանկարը. Հիսուսի արյունոտ արձանը Շրի Լանկայի եկեղեցիներից մեկում
Սոցկայքերում տարածվել է Շրի Լանկայի եկեղեցիներից մեկում՝ Հիսուսի արյունոտ արձանի լուսանկարը: Հիշեցնենք, որ այսօր Շրի Լան...
ԼՈՒՍԱՆԿԱՐ․ BMW X5-ը մեքենաների տուգանային հրապարակում վերածվել է մոխրակույտի
Արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածքում։ Երեկ՝ ապրիլի 18-ին, Ժամը 12։10-ի սահմաններում արտակար...