Պատահարներ
Շրի Լանկայում հնչել է 7-րդ պայթյունը
Շրի Լանկայում մայրաքաղաք Կոլոմբոյից քիչ հեռու, որտեղ տեղակայված է կենդանաբանական այգին, հնչել է 7-րդ պայթյունը: Ըստ նախնական տվյալների կա 2 զոհ: Շրի Լանկայի վարչապետը դատապարտել է այսօր առավոտյան…
Շրի Լանկայում մայրաքաղաք Կոլոմբոյից քիչ հեռու, որտեղ տեղակայված է կենդանաբանական այգին, հնչել է 7-րդ պայթյունը: Ըստ նախնական տվյալների կա 2 զոհ:
Շրի Լանկայի վարչապետը դատապարտել է այսօր առավոտյան երկրի 3 եկեղեցիներում և 3 հյուրանոցներում տեղի ունեցած հարձակումները, որոնք, ըստ ներկա տվյալների, ավելի քան 160 մարդու կյանք են խլել: Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Զատիկի տոնակատարությունների ժամանակ երկրի տարբեր մասերում 6 պայթյուն էր որոտացել, որի հետևանքով զոհերի թիվը ոչ պաշտոնական տվյալներով գերազանցել է 160-ը, մինչդեռ տուժածների թիվը, ըստ տարբեր տվյալների, 300-400-ի սահմանում է: Ներկա պահին երկրի կառավարությունը վարչապետի գլխավորությամբ արտահերթ նիստ է անցկացնում: Տեղի Նյուզ 1 ԷսՏէ հեռուստաալիքը հատնում է, որ ահաբեկչության զոհերի թիվը դարձել է 185: Նրանց թվում 35 արտասահմանցի կա: Ըստ նախնական տվյալների նրանք ԱՄՆ-ի, Բրիտանիայի եւ Հոլանդիայի քաղաքացիներ են:
Պայթյունները որոտացել են տեղի ժամանակով 8:45-ին (Երևանի ժամանակով 7:15-ին)։ Դրանք իրականացրել են մահապարտ ահաբեկիչները:
Ահաբեկչությունները կատարվել են մայրաքաղաք Կոլոմբոյի Սուրբ Էնթոնի, մայրաքաղաքային Նեգոմբո արվարձանի 2 եկեղեցիներում, մայրաքաղաքում տեղակայված Shangri-La, Kingsbury և Cinnamon Grand հյուրանոցներում։
Նմանատիպ հոդվածներ
Երևանում ծնողների գերեզմանի մոտ հայտնաբերվել է «Սպայկա» ընկերության 36-ամյա անվտանգության պետի դին
Այսօր՝ ապրիլի 18-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։40-ի սահմաններում արտակարգ իրավիճա...
Օրվա լուսանկարը. Հիսուսի արյունոտ արձանը Շրի Լանկայի եկեղեցիներից մեկում
Սոցկայքերում տարածվել է Շրի Լանկայի եկեղեցիներից մեկում՝ Հիսուսի արյունոտ արձանի լուսանկարը: Հիշեցնենք, որ այսօր Շրի Լան...
Դանակահարություն Երևանում. հիվանդանոց են տեղափոխվել հայր ու որդի
Ապրիլի 20-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:00-ի սահմաններում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից...
ԼՈՒՍԱՆԿԱՐ․ BMW X5-ը մեքենաների տուգանային հրապարակում վերածվել է մոխրակույտի
Արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածքում։ Երեկ՝ ապրիլի 18-ին, Ժամը 12։10-ի սահմաններում արտակար...