Հասարակություն
Ազատության հրապարակում կնշվի մարիխուանայի միջազգային օրը. Tert. am
Gohar Vardanyan
1 րոպե
1,338 դիտում
Ֆեյբուքում միջոցառում է բացվել՝ մարիխուանայի միջազգային օրը նշելու համար: Արդեն 200-ից ավելի օգտատերեր հաստատել են միջոցառմանն իրենց մասնակցությունը: Այս մասին տեղեկացնում է Tert. am-ը։
Ապրիլի 20-ը մարիխուանայի միջազգային օրն է և կազմակերպիչները առաջարկում են այդ օրը ժամը 16:20 հավաքվել Ազատության հրապարակում:
«Այդ օրը աշխարհի բազմաթիվ քաղաքներում մարդիկ հավաքվում են ծանոթանալու և քննարկելու իրենց երկրի քաղաքականությունը մարիխուանայի վերաբերյալ: Խնդրում եմ նկատի ունենալ՝ սա ցույց կամ բողոքի ակցիա չէ․այս օրը մենք չենք առաջադրելու որևէ պահանջ կամ բողոք կառավարությանը կամ պետական այլ մարմնի»,- գրված է միջոցառման նկարագրության:
Ի դեպ, Երևանի քաղաքապետարանն իրազեկված չէ նման միջոցառման անցկացման վերաբերյալ: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասել է քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը:
Մարիխուանայի միջազգային օրը նշելու կազմակերպիչները նաև միջոցառման մասնակիցներին կոչ են անում լինել սթափ վիճակում, չունենալ որևէ արգելված նյութ:
«Խրախուսվում է ունենալ տեղեկատվական բնույթի պաստառներ մարիխուանայի օգտագործման ոլորտների, օգտակար ազդեցությունների և աշխարհում դրա օգտագործման փորձի արդյունքների մասին։ Գործողության նպատակն է հասարակությանը ներկայացնել ինֆորմացիա մարիխուանայի օգտագործման հետևանքների և այն օգտագործողի պատկերի մասին, որը տասնյակ տարիներ խեղաթյուրվել է»,- ասված է միջոցառման կազմակերպիչների հրապարակած տեքստում:
Նմանատիպ հոդվածներ
Որն էր Ազատություն պողոտայում տեղի ունեցած ավտովթարի պատճառը. Shamshyan com
Gohar Vardanyan
1 րոպե
681
Միջնորդություն է ներկայացվել կալանավորելու Միհրան Պողոսյանին
Gohar Vardanyan
1 րոպե
570
Օրինախախտ վարորդը հայտարարել է, թե վարչապետի սանիկն է և զանգել Փաշինյանին
Gohar Vardanyan
1 րոպե
6,898
«Իմ քայլը»-ի 5 անդամներ ոստիկանություն են տարվել
Gohar Vardanyan
1 րոպե
2,755
Ավելին Հասարակություն բաժնից
Հանցագործները կարող են արգելափակել ձեր հեռախոսը․ զգուշացում
1 րոպե
855
5.0
ՀԷՑ ղեկավարության վարձատրությունը նվազել է
1 րոպե
400
Ընտրակաշառքը քթներիցդ են բերելու. Դանիել Իոաննիսյան
1 րոպե
511
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ուժեղ Հայաստան»-ի օգտին ընտրակաշառքի դեպք է բացահայտվել
1 րոպե
1,247