Քաղաքականություն
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լռե՛ք, այ քեզ բան. Մխիթար Հայրապետյանը` Գևորգ Գորգիսյանին
Այսօր ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակոցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը դիմեց «Լուսավոր Հայաստան» խմբակցությանը, որի պատգամավորները տեղից արձագանքում էին նրա խոսքին, ասաց, որ խնդրում է փոխել ոճը…
Այսօր ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակոցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը դիմեց «Լուսավոր Հայաստան» խմբակցությանը, որի պատգամավորները տեղից արձագանքում էին նրա խոսքին, ասաց, որ խնդրում է փոխել ոճը, այլապես իրենք կփոխեն իրենց ոճը:
«Իսկ դուխի հետ կապված առնվազն էս հատվածը պրակտիկորեն ցույց է տվել իր դուխը»,- ասաց պատգամավորն ու հորդորեց «չխաբվել» իր տարիքին:
Խոսքն ուղղելով ԼՀԿ պատգամավոր Գևորգ Գորգիսյանին՝ պատգամավորն ասաց. «Ուրեմն լռեք, այ քեզ… մյուս անգամ չեմ թողնի տեղից, ընդհանրապես ձեն հանեք ստեղից, լռե՛ք, ասեցի, այ քեզ բան: Դու չի, Դուք ա ձեզ համար»:
Պատգամավորի ելույթին տեղից արձագանքեց նաև Էդմոն Մարուքյան՝ ասելով․ «Դու ո՞վ ես»: Հայրապետյանն էլ հայտարարեց, որ եթե վերջում 10 րոպե ժամանակ ունենա, կանդրադառնա Մարուքյանին․ «Մի՛ չարաշահեք ու մի՛ հակաճառեք տեղից»,-եզրափակեց պատգամավորը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԸ` 24news-ի
Նմանատիպ հոդվածներ
Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում պաշտոն է ստացել
Հայաստանի խորհրդարանական պատվիրակության կազմում Պետերբուրգ մեկնած Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի որոշման...
Կառավարման միջին օղակներում որոշակի դիմադրություն կա. Փաշինյանըՙ առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման մասին
Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը նշեց, որ տարինե...
Դեռ պետք է ճշտել՝ ԱԱԾ-ի կողմից օպերատիվ նկարահանում իրականացնելու թույլտվություն եղե՞լ է, թե՞ ոչ․ Զեյնալյան
Իմ կողմից նշանակվել է ծառայողական քննություն ԱԱԾ-ի կողմից հրապարակված նյութի վերաբերյալ բազմակողմանի և օբյեկտիվ տեղեկատվ...
«Սպայկա» ընկերության տնօրենին մեղադրանք է առաջադրվել
ՊԵԿ հետաքննական վարչություն կողմից իրականացրած ստուգումների արդյունքում «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին մեղ...