Քաղաքականություն
Ինչ եղավ 60 մլն դոլարի չարաշահումը․ Գևորգ Գորգիսյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը ֆեյսբուքյան իր էջում «Դարձյալ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի մասին» վերտառությամբ հետևյալ գրառումն է արել՝ անդրադառնալով երկաթուղայիններից…
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը ֆեյսբուքյան իր էջում «Դարձյալ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի մասին» վերտառությամբ հետևյալ գրառումն է արել՝ անդրադառնալով երկաթուղայիններից ստացած ահազանգին.
«Ես շարունակում եմ ահազանգեր ստանալ երկաթուղայիններից, ովքեր մտահոգ են իշխանության լռությամբ։
Մարդիկ հանգիստ չենք կարող նստել իրենց տեղերում, ի՞նչ եղավ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում 60 մլն դոլարի չարաշահումը։ Հեղափոխությունն այդպես էլ երկաթուղի չհասավ։ Օրեր առաջ վարչապետ Փաշինյանն այցելեց Գյումրի՝ Երևան-Գյումրի գնացքով, և ոչ ոք չանդրադարձավ ընդհանրապես չարաշահումների թեմային։
Հետևողական եմ լինելու, որ Հայաստանի նոր իշխանությունները բացահայտեն այդ չարաշահումները և պատժեն դրանց պատասխանատուներին։ Խոստանում եմ առաջիկայում ավելի մանրամասն անդրադառնալ այս հարցին և ներկայացնել երկաթուղայինների կողմից ինձ տրամադրված փաստերը»:
Նմանատիպ հոդվածներ
Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում պաշտոն է ստացել
Հայաստանի խորհրդարանական պատվիրակության կազմում Պետերբուրգ մեկնած Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի որոշման...
Կառավարման միջին օղակներում որոշակի դիմադրություն կա. Փաշինյանըՙ առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման մասին
Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը նշեց, որ տարինե...
«Սպայկա» ընկերության տնօրենին մեղադրանք է առաջադրվել
ՊԵԿ հետաքննական վարչություն կողմից իրականացրած ստուգումների արդյունքում «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին մեղ...
Դեռ պետք է ճշտել՝ ԱԱԾ-ի կողմից օպերատիվ նկարահանում իրականացնելու թույլտվություն եղե՞լ է, թե՞ ոչ․ Զեյնալյան
Իմ կողմից նշանակվել է ծառայողական քննություն ԱԱԾ-ի կողմից հրապարակված նյութի վերաբերյալ բազմակողմանի և օբյեկտիվ տեղեկատվ...