Քաղաքականություն
Պյոտր Պորոշենկոն ողջույններ է փոխանցում Նիկոլ Փաշինյանին
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Կիևի «Օլիմպիյսկի» մարզադաշտում, որտեղ պետք է կայանար Ուկրաինայում նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքով առաջատար թեկնածու Վլադիմիր Զելենսկիի հետ…
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Կիևի «Օլիմպիյսկի» մարզադաշտում, որտեղ պետք է կայանար Ուկրաինայում նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքով առաջատար թեկնածու Վլադիմիր Զելենսկիի հետ բանավեճը, պատասխանել է լրագրողների հարցերին:
Պատասխանելով հայ լրագրողի հարցին՝ Ուկրաինայի գործող նախագահը ողջույններ է փոխանցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նշել, որ Ուկրաինայի և Հայաստանի համագործակցությունը տեսնում է մի շարք ոլորտներում:
«Մենք արդեն բազմիցս հանդիպել են միջազգային համաժողովների ժամանակ: Ցանկանում եմ ընդգծել, որ Ուկրաինայի նախագահը լիովին աջակցում է Հայաստանի նոր վարչապետի բարեփոխումների ծրագրին: Վստահ եմ, որ մեր հարաբերությունները մեծ ներուժ ունեն, մենք, առաջին հերթին, մեր համագործակցությունը տեսնում են տնտեսական ոլորտում, մարդկանց միջև շփման, ինչպես նաև մշակութային համագործակցության ոլորտում: Անկեղծորեն ցանկանում եմ, որ պարոն Փաշինյանի մոտ ամեն ինչ ստացվի»,- ասել է Պորոշենկոն:
Անդրադառնալով Ուկրաինայում հայկական սփյուռքի հարցին՝ նա վստահություն է հայտնել, որ Ուկրաինայի հայ քաղաքացիներն իրենց զգում են ինչպես տանը:
Նմանատիպ հոդվածներ
Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում պաշտոն է ստացել
Հայաստանի խորհրդարանական պատվիրակության կազմում Պետերբուրգ մեկնած Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի որոշման...
Կառավարման միջին օղակներում որոշակի դիմադրություն կա. Փաշինյանըՙ առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման մասին
Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը նշեց, որ տարինե...
«Սպայկա» ընկերության տնօրենին մեղադրանք է առաջադրվել
ՊԵԿ հետաքննական վարչություն կողմից իրականացրած ստուգումների արդյունքում «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին մեղ...
Դեռ պետք է ճշտել՝ ԱԱԾ-ի կողմից օպերատիվ նկարահանում իրականացնելու թույլտվություն եղե՞լ է, թե՞ ոչ․ Զեյնալյան
Իմ կողմից նշանակվել է ծառայողական քննություն ԱԱԾ-ի կողմից հրապարակված նյութի վերաբերյալ բազմակողմանի և օբյեկտիվ տեղեկատվ...