Սպորտ
Սամվել Գասպարյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն
Վրացական Բաթումի քաղաքում անցկացվող ծանրամարտի Եվրոպայյի առաջնությանը 102 կգ քաշային Սամվել Գասպարյանը դարձավ արծաթե մեդալակիր: Հայաստանն այս քաշային կարգում երկու ներկայացուցիչ ուներ՝ Արսեն…
Վրացական Բաթումի քաղաքում անցկացվող ծանրամարտի Եվրոպայյի առաջնությանը 102 կգ քաշային Սամվել Գասպարյանը դարձավ արծաթե մեդալակիր:
Հայաստանն այս քաշային կարգում երկու ներկայացուցիչ ուներ՝ Արսեն Մարտիրոսյանը և Սամվել Գասպարյանը:
Պոկում վարժությունում Գասպարյանը գլխավերևում պահեց 168 կգ (5-րդ տեղ), իսկ Մարտիրոսյանը՝ նախ բարձրացրեց 160 կգ, այնուհետ՝ 168 կգ (4-րդ տեղ):
Հրում վարժությունում Մարտիրոսյանը բարձրացրեց միայն 200 կգ արդյունք և երկամարտի 368 կգ արդյունքով 6-րդն է: Գասպարյանը հրեց նախ 209 կգ, հետո չբարձրացրեց 216 կգ և 217 կգ: Գյումրեցի ծանրորդը հրում նվաճեց փոքր արծաթե մեդալ և երկարմարտի 377 կգ արդյունքով դարձավ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն:
Նմանատիպ հոդվածներ
Հակոբ Մկրտչյանը՝ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն
Բաթումում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության ընթացքում գյումրեցի Հակոբ Մկրտչյանը մինչև 89 կգ քաշայինների մրցապայքար...
Լեգենդար ֆուտբոլիստ Պելեն մահացե՞լ է. Պաշտոնական հայտարարություններ չկան
ԶԼՄ-ներում տարածվել է տեղեկություն, թե մահացել է բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Պելեն: Սակայն, ֆուտբոլիստի մահվան մասին պ...
Պելեին մեկ շաբաթ անց դուրս են գրել հիվանդանոցից
Բրազիլիայի հավաքականի կազմում ֆուտբոլի աշխարհի եռակի չեմպիոն դարձած Պելեն դուրս է գրվել Փարիզի հիվանդանոցից, որտեղ հայտն...
Ալեքսանդր Գրիգորյանը կարող է գլխավորել Երևանի «Արարատ»-ը. Shantnews
Վերջերս Երևանի «Արարատ»-ը երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագիրը թիմի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի հետ: Ըստ շրջ...