Քաղաքականություն
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բեռլինում Մերկելը մոռացել է դիմավորել Թերեզա Մեյին
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը չի դիմավորել Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին, ով Բեռլին էր ժամանել Brexit-ի հարցով բանակցությունների համար։ «Ավանդաբար Մերկելը կարևոր հյուրերին սպասում է…
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը չի դիմավորել Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին, ով Բեռլին էր ժամանել Brexit-ի հարցով բանակցությունների համար։
«Ավանդաբար Մերկելը կարևոր հյուրերին սպասում է նստավայրի դիմացի կարմիր գորգի վրա, սակայն երբ Մեյի մեքենան մոտեցել է, կանցլերը չի եղել այնտեղ, և Մեյը մենակ է ուղևորվել շենք»,-գրում է Politico-ն:
Այն բանից հետո, երբ վարչապետը շենք է մտել, նրան հետեւել են լրագրողները: Շենք մտնելուց որոշ ժամանակ անց երկու կանայք միասին դուրս են եկել և լրագրողների ներկայությամբ միմյանց ձեռք սեղմել։ Bild պարբերականը գրում է, որ կանցլերը ներողություն է խնդրել ուշացման համար և խնդրել կրկնել Մեյի ժամանումը տեսախցիկների առջև։
Հանդիպումը շարունակվել է մոտ 1․5 ժամ։ Հանդիպման արդյունքում Մերկելն ու Մեյը եկել են այն համաձայնության, որ անհրաժեշտ է ապահովել Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի կարգավորված հեռացումը։ Այս մասին հայտնել է Մեյի գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչը։ Քաղաքական գործիչները նաեւ քննարկել են Եմենի եւ Լիբիայի իրավիճակը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պարո՛ն Սիմոնյան, հրապարակեք այդ հրավերը, այլապես դուք ստախոս եք. Զոհրաբյան
Ես կարծում էի՝ իմ գործընկեր Ալեն Սիմոնյանը արժանապատվորեն կընդունի իմ առաջարկը՝ հրապարակել իր պնդմամբ այն հրավերը, որը ե...
ՀՔԾ պետի պարզաբանումները՝ Մարտի 1-ի իրադարձությունների ու Ռոբերտ Քոչարյանի մասին
Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի կարծիքով` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն, ազատության մեջ մնալով,...
Հայաստանի և Արցախի հետ պետք չէ խոսել պատերազմի սպառնալիքով.Փաշինյան
Հայաստանի և Արցախի Հանրապետությունների հետ պետք չէ խոսել պատերազմի սպառնալիքով: Պատերազմի սպառնալիքին Հայաստանը պատասխան...
«Սպայկա» ընկերության տնօրենին մեղադրանք է առաջադրվել
ՊԵԿ հետաքննական վարչություն կողմից իրականացրած ստուգումների արդյունքում «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին մեղ...