ԼՈՒՍԱՆԿԱՐ․ Ապամոնտաժված սրճարանների տարածքում հող է ավելացվել
Երեւանի Օպերային թատրոնի հարակից տարածքի ապամոնտաժված սրճարանների տեղում հողային աշխատանքներ են իրականացվում: Երեք սրճարանների՝ «Ատլանտիկի», «Ջազզվեի» եւ «Ռիչ»-ի՝ օպերային մոտակա տարածքներն արդեն ամբողջությամբ ազատված են: Պահպանվել է միայն «Ատլանտիկի» շատրվանը: Մյուս երկու սրճարանների հարցով, ինչպես հայտնի է, քաղաքապետարանը դիմել է դատարան, եւ «Շոկոլադնիցան» ու «Մոնտալը» առայժմ անձեռնմխելի են: Այս մասին հայտնում է Հայկական ժամանակը։ Ազատված տարածքների մի մասում հողի թմբեր կային: Քաղապետարանի՝ կանաչապատում իրականացնող աշխատակիցներն ասացին, որ հողը բերվել է: Այն շուտով կհարթեցնեն եւ խոտ կցանեն: Նաեւ ոռոգման ցանց է անցկացվել այն հատվածներում, որտեղ դա բացակայել է:

Քաղաքականություն