ՌԴ նախագահը «Ոսկե աստղ» մեդալ է հանձնել կապիտան Սերգեյ Թերզիյանին

ՌԴ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Վլադիմիր Պուտինը Կրեմլում զինծառայողներին «Ոսկե աստղ» մեդալներ է հանձնել՝ շնորհավորելով բոլոր ռուսաստանցիներին Հայրենիքի հերոսների օրվա կապակցությամբ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։


«Այստեղ՝ Կրեմլի Գեորգիևյան դահլիճում, շարունակելով դեռևս Եկատերինա Մեծի ստեղծած ավանդույթները, խոնարհվելով հերոսների բոլոր սերունդների առջև, մենք հաստատում և ընդգծում ենք մեր երկրի հազարամյա պատմության անխախտելիությունը», – արարողության ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահը:


Պարգևատրվածների թվում է կապիտան Սերգեյ Թերզիյանը:


«Նրա շնորհիվ ոչնչացվել է հակառակորդի 8 տանկ, 5 հետևակի մարտական մեքենա, 6 զրահափոխադրիչ, 3 զրահամեքենա, 5 մարտական զրահամեքենա, ավելի քան 150 միավոր ավտոմոբիլային տեխնիկա, ականանետներ, 9 ինքնագնաց հրետանային կայանք, ԱԹՍ-ների կառավարման 14 կետ, 6 հենակետ և կենդանի ուժ», - ասվում է հաղորդագրության մեջ:

Քաղաքականություն