Երևանցիները հնարավորություն ունեն անվճար հետազոտություններ անցնել․ քաղաքապետարան
Երևանցիները հնարավորություն ունեն անվճար հետազոտություններ անցնել: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։
Երևանի քաղաքապետարանը շարունակում է կյանքի կոչել «Դժվարամատչելի հետազոտությունների իրականացում» ծրագիրը, որի շրջանակում երևանցիներիը հնարավորություն են ունենում անվճար անցնել հետևյալ գործիքային հետազոտությունները․
- համակարգչային շերտագրում,
- մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա,
- կրծքագեղձի սքրինինգային հետազոտություն,
- ախտորոշիչ կորոնագրաֆիա և սրտի անոթների ստենտավորում,
- աորտա-կորոնար անոթների շունտավորում։
Այս հետազոտությունները փրկում են մարդկային կյանքեր և ապահովում են երևանցիների համար առողջապահական անհետաձգելի ծառայությունների բարձր որակ։
Բուժառուն բժշկական փաստաթղթերի հիման վրա դիմում է ներկայացնում «Մեկ պատուհան», որտեղ ստուգվում է անհրաժեշտ փաստաթղթերի առկայությունը, և դրանից հետո էլեկտրոնային ուղեգիրը ուղարկվում է համապատասխան բուժհաստատություն։






























