Պատահարներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․Գողության փորձ՝ գրասենյակից
ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու ՍՊ ընկերության գրասենյակից…
ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու ՍՊ ընկերության գրասենյակից առերեւույթ գողության փորձ կատարած անձի ինքնությունը։
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ նախնական տվյալներով՝ 2019թ. փետրվարի 10-ին՝ ժամը 05:40-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը ուժ գործադրելու միջոցով բացել է Երեւան քաղաքի Նալբանդյան փողոցում գտնվող գրասենյակի մուտքի դուռը, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել եւ հեռացել է՝ առանց որեւէ բան հափշտակելու:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:
Նախաքննության ընթացքում ստացվել է գրասենյակում տեղադրված տեսախցիկների տեսագրությունը, ենթարկվել զննության:
Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսապատկերված անձին հայտնաբերելու ուղղությամբ։
Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմին, կամ ովքեր ճանաչում են նրան, որեւէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնել ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:
Նմանատիպ հոդվածներ
Խոշոր խարդախություններ՝ ՎՏԲ բանկի Սիսիանի մասնաճյուղում․ Բացահայտում
Ավրորա Մեդիայի աղբյուրները հայտնում են, որ մոտ մեկ շաբաթ առաջ "ՎՏԲ" բանկի Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի մասնաճյուղում աղմ...
Մահվան ելքով վրաերթ Երևանում. Հետիոտնը տեղում մահացել է
Այսօր՝ ապրիլի 8-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:35-ի սահմաններում Երևանի բնակիչ, 46-ամյա Արսեն...
Վթար Մյասնիկյան պողոտայում
Քիչ առաջ վթար է տեղի ունեցել Երևանի Մյասնիկյան պողոտայում։ Ինչպես երևում է նկարում, վթարված մեքենան գլխիվայր է շրջվել։ Ա...
Վիճաբանություն- ծեծկռտուք նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի, նրա որդու և փեսայի մասնակցությամբ․ Shamshyan. com
Վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ ապրիլի 7-ին, ժամը 21։00-ի սահ...
Ավելին Պատահարներ բաժնից
Շոգի հետևանքով ԵՄ-ի տնտեսական կորուստները կարող են հասնել 180 մլրդ եվրոյի
Կովկասում սառցադաշտերը կրճատվում են. Լևոն Ազիզյան
Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են
5.0
Սևանա լճում ջրափրկարարները քաղաքացուն և խափանված ջրային մոտոցիկլը դուրս են բերել ափ
5.0