Մարտի 1-ի գործով հարցաքննվել է նաեւ գեներալ Արշալույս Փայտյանը.Armtimes . com
Armtimes. com-ի տեղեկություններով, Մարտի 1-ի գործի շրջանակներում հարցաքննվել է նաեւ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ Արշալույս Փայտյանը: Նույն այդ տեղեկություններով, նա հարցաքննվել է վկայի կարգավիճակով: Արշալույս Փայտյանը 2008 թվականին զբաղեցրել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի պաշտոնը: Բացի դա նա եղել է 0038 հրամանի հիման վրա ստեղծված Երեւանի կայազորի պետի տեղակալը: Նշենք, որ Մարտի 1-ի գործի շրջանակում վկայի կարգավիճակով հարցաքննվել են Սերժ Սարգսյանը, Լեւոն Տեր-Պետրոսյանը, Վարդան Օսկանյանը, ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը եւ այլք:

Քաղաքականություն