Քաղաքականություն
Արարատ Միրզոյանը մինչև ամառ, հավանաբար, կտեղափոխվի կառավարական ամառանոց. Հրապարակ
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Արարատ Միրզոյանը, ամենայն հավանականությամբ, մինչև ամառ կտեղափոխվի կառավարական ամառանոց։ Այս մասին մեր լրագրողին ասել է նրա խորհրդական Վահան Կոստանյանը։ Թե ինչու է ձգձգվում ԱԺ նախագահի տեղափոխությունը, հատկապես, որ ամիսներ առաջ նա տեղեկացրեց իր անվտանգության հետ կապված խնդիրների մասին ու դրանով բացատրեց կառավարական ամառանոց տեղափոխվելու հեռանկարը, Կոստանյանը չպատասխանեց։
Հարցին՝ «ռեմոնտի» գործընթա՞ցն է երկար տևում, խորհրդականն ասաց, թե չունի հարցի պատասխանը։ Որոշ տեղեկություններով, Միրզոյանի ընտանիքը կբնակվի ՍԴ նախկին նախագահ, այժմ ԲԴԽ ղեկավար Գագիկ Հարությունյանի ապրած տանը։ Ամառանոցում այս պահին միայն Փաշինյանի և Վանեցյանի ընտանիքներն են ապրում»:
Մանրամասներըՙ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ հոդվածներ
«Սպայկա» ընկերության տնօրենին մեղադրանք է առաջադրվել
Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում պաշտոն է ստացել
Կառավարման միջին օղակներում որոշակի դիմադրություն կա. Փաշինյանըՙ առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման մասին
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մաքսատան աշխատակիցը` վարչապետի զայրույթն առաջացրած միջադեպի մասին
Ավելին Քաղաքականություն բաժնից
Նա ինձ համար անընդունելի է. Թրամփը` Իտալիայի վարչապետի մասին
Գոհար Ղումաշյանը հրաժարվել է ցուցմունք տալ. փաստաբան
3.0