Պատահարներ
Հայաստանն ու Ռուսաստանը համատեղ մարդասիրական օգնություն կցուցաբերեն ջրհեղեղից տուժած Իրանին
Հայաստանի և Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունները մարդասիրական օգնություն կցուցաբերեն ջրհեղեղից տուժած Իրանին: Այդ մասին հայտնում է «РИА Новօсти»-ն՝ ՌԴ ԱԳՆ կայքին հղումով։ «Ջրհեղեղը շատ…
Հայաստանի և Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունները մարդասիրական օգնություն կցուցաբերեն ջրհեղեղից տուժած Իրանին: Այդ մասին հայտնում է «РИА Новօсти»-ն՝ ՌԴ ԱԳՆ կայքին հղումով։
«Ջրհեղեղը շատ լուրջ վնաս է հասցրել ագրոարդյունաբերական համալիրին, ենթակառուցվածքներին և մի շարք նահանգներում բնակելի տներին: Ստեղծված իրավիճակում, իրանական կողմի դիմումի հետ կապված, Հայաստանի և Ռուսաստանի ԱԻ նախարարությունները համատեղ ուժերով մարդասիրական օգնություն կցուցաբերեն իրանական կողմին՝ ավելի քան 4000 միավոր նյութական ռեսուրս ուղարկելով երկիր (վրաններ, վերմակներ և այլ խիստ անհրաժեշտ պարագաներ)»,- գրված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ վերջին տեղեկությունների համաձայն՝ Իրանում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 70-ի: Տուժել է շուրջ 1900 գյուղ և քաղաք: Իրանում քանդվել են մի շարք ճանապարհներ, վնասվել են ենթակառուցվածքներ ու տներ, կաթվածահար է եղել տրանսպորտային երթևեկությունը:
Նմանատիպ հոդվածներ
Խոշոր խարդախություններ՝ ՎՏԲ բանկի Սիսիանի մասնաճյուղում․ Բացահայտում
Ավրորա Մեդիայի աղբյուրները հայտնում են, որ մոտ մեկ շաբաթ առաջ "ՎՏԲ" բանկի Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի մասնաճյուղում աղմ...
Առանձնակի դաժանությամբ սպանություն Երևանում. բնակարանում հայտնաբերվել է տանտիրուհու դին
Այսօր՝ ապրիլի 6-ին, առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11;50-ի սահմաններում արտակարգ իրավի...
Կին վարորդը BMW-ով դարձել է ավտոմեքենաների ջարդի հեղինակ. 4 վիրավոր կա
Այսօր՝ ապրիլի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում BMW մակնիշի 33 DD 700 համար...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կենդանիների պահպանման տարածքում անգղները շան լեշ են ուտում
Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի FPWC Կովկասյան Կենսաբազմազանության Ապաստարանը (ԿԿԱ) իր ֆեյս...
Ավելին Պատահարներ բաժնից
Շոգի հետևանքով ԵՄ-ի տնտեսական կորուստները կարող են հասնել 180 մլրդ եվրոյի
Կովկասում սառցադաշտերը կրճատվում են. Լևոն Ազիզյան
Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են
5.0
Սևանա լճում ջրափրկարարները քաղաքացուն և խափանված ջրային մոտոցիկլը դուրս են բերել ափ
5.0