Պատահարներ
Արտակարգ դեպք Երևանում. Կոշի գաղութի կալանավորին դաժան ծեծի են ենթարկել, տեղափոխել Պարոնյան փողոց. Shamshyan. com
Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական…
Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է մարտի 30-ին «Արմենիա» բժշկական կենտրոն Երևանի 1-03 շտապօգնության թիվ 01 խմբի կողմից հիվանդանոց տեղափոխված քաղաքացուն մարմնական վնասվածքներ պատճառելու փաստով Այդ օրը, ժամը 23։40-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի, ով, ըստ բժիշկների հայտարարության, ի վիճակի չի եղել կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվելիս է եղել վերակենդանացման բաժանմունքում։
Հիվանդանոց մեկնած ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են, որ այդ տղամարդն Արագածոտնի մարզի Կոշ գյուղի բնակիչ՝ 33-ամյա Կարեն Ավետիսյանն է, ով «Կոշ» քրեակատարողական հիմնարկի կալանավոր է եղել։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ապրիլի 1-ին, ժամը 06։00-ի սահմաններում Կ. Ավետիսյանը «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացել է։
Նմանատիպ հոդվածներ
Խոշոր խարդախություններ՝ ՎՏԲ բանկի Սիսիանի մասնաճյուղում․ Բացահայտում
Ավրորա Մեդիայի աղբյուրները հայտնում են, որ մոտ մեկ շաբաթ առաջ "ՎՏԲ" բանկի Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի մասնաճյուղում աղմ...
Երևանում Բժշկական համալսարանի ուսանողուհի է մահացել . Sputnik Armenia
Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` Մանանդյան փողոցի թիվ 25Ա շենքի բն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խոհանոցում դանակահարել է մորը, փոքր որդին լսել է ճիչերը
Ապրիլի 1-ին՝ ժամը 20-ն անց 50-ի սահմաններում, շտապօգնության ենթակայանից ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդել են, որ կա...
Երևանում 37–ամյա խմած վարորդը մխրճվել է բնակելի տան մեջ. տունը դարձել է ոչ բնակելի.
Այսօր՝ ապրիլի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00- սահմաններում 37-ամյա Վահե Մարտիրոսյանը իր վարած K...
Ավելին Պատահարներ բաժնից
Շոգի հետևանքով ԵՄ-ի տնտեսական կորուստները կարող են հասնել 180 մլրդ եվրոյի
Կովկասում սառցադաշտերը կրճատվում են. Լևոն Ազիզյան
Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են
5.0
Սևանա լճում ջրափրկարարները քաղաքացուն և խափանված ջրային մոտոցիկլը դուրս են բերել ափ
5.0